4.04.2026
Հայտնի է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը
prev Նախորդ նորություն

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շատ շուտով կլուծվի. Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, բանակցությունների միջոցով, շատ շուտով կլուծվի։ Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորն անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր առկա է Սյունիքի մարզում, հայտնում է Արմենպրեսը:


«Բանակցությունների միջոցով, վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կաշխատի նորմալ ձևով: Երկրորդ, մենք նաև շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը նույնպես քիչ կարևոր չի՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են: Ես արդեն ասել եմ, որ դա մոտ 1 մլրդ դոլարի ներդրում է, որը շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»,-ասաց նախարարը:


Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ, Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։


Սեպտեմբերի 18-ի երեկոյան էլ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել էին մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը վերադարձրել էր քաղաքացիներին։

Մհեր Գրիգորյանը խոսել է թվայնացման և նոր տեխնոլոգիական կարգին անցնելու կարևորության մասին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար