27.11.2024
Ստուգայց է իրականացվել զորամասերից մեկի մարտական դիրքերում․ ՊՆ
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը կոչ է անում բացառել ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտող քայլերը

Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային լրատվության միջոցները լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։

ՀՀ Ոստիկանությունն ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։

"Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։

Ոստիկանությունը հետևողականորեն հետամուտ է լինելու և ունի բոլոր հնարավորությունները օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում կանխելու և բացահայտելու այդ կարգի բոլոր միջադեպերը",- ասված է կառույցի հայտարարության մեջ։