23.05.2025
Այդ տեղեկությունը բացարձակ սուտ է. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը հերքում է
prev Նախորդ նորություն

Ստուգայց է իրականացվել զորամասերից մեկի մարտական դիրքերում․ ՊՆ

Հունիսի 6-ին, 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ, ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։


Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

Ոստիկանությունը կոչ է անում բացառել ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտող քայլերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան