1.07.2025
Ոստիկանությունը կոչ է անում բացառել ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտող քայլերը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը կգտնվի արձակուրդում

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը կգտնվի արձակուրդում. համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատարը:


Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝


1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա


ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:


2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Ստեղծել ՌԴ հետ երկկողմ ռազմավարական շահերի ներդաշնակեցման մեխանիզմներ. ՀԱԿ ծրագիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով