14.12.2024
Ամրապնդելով բանակցային դիրքերը՝ կվերադարձնենք գերիներին, Շուշին և Հադրութը. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում ցանկանում են սահմանափակել սահմանամերձ գոտիներում դրոնների օգտագործումը

ԱԱԾ-ն առաջարկում է սահմանափակել սահմանամերձ շրջաններում տեսախցիկների և դրոնների օգտագործման հնարավորությունը։ «Պետական սահմանի մասին» և հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններն այսօր՝ ապրիլի 29-ին, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը:


Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, ներկայումս օրենքը չի կարգավորում պետական սահմանի սահմանային գոտում տեսախցիկների եւ դրոնների օգտագործումը: «Սահմանամերձ բնակիչների կամ զբոսաշրջիկների տեսանկարահանումները տեսախցիկների եւ դրոնների միջոցով չեն վրիպում հարեւան պետության սահմանապահների ուշադրությունից, ինչի հետեւանքով բողոքներ են ստացվում», - նշված է հիմնավորումների մեջ: Տեսախցիկների եւ դրոնների օգտագործումը կարող է շատ բացասաբար անդրադառնալ Հայաստանի պետական սահմանի պահպանության վրա, նշված Է փաստաթղթում: Մելքոնյանը մատնանշեց նաև դրոնների օգտագործմամբ մաքսանենգության հաճախակիացած դեպքերը։


Այդ կապակցությամբ նպատակահարմար է որոշակի սահմանափակումներ կիրառել տեսախցիկների, այդ թվում դրոնների օգտագործման վրա, կարծում են ԱԱԾ-ում: Այդ նպատակով առաջարկվել է լրացում կատարել «Պետական սահմանի մասին» օրենքի 221-րդ հոդվածի 1-ին մասով և արգելել սահմանամերձ գոտում տեղակայված բարիկադների ինժեներական կառույցների, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերի, շինությունների, պահարանների և ավտոմեքենաների օգտագործումն առանց համապատասխան թույլտվության:


Օրենքի փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել մուտքի կամ կացության կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական միջոցների կիրառման, ինչպես նաեւ սահմանամերձ գոտում բնակության կամ գրանցման հիմքերը: Այս իրավախախտումների համար նախատեսվում է 100 հազար դրամի նախազգուշացում կամ վարչական տուգանք։


Մելքոնյանն ընդգծել է, որ օրինագիծը մշակվել և շրջանառության մեջ է դրվել 2020 թվականի ամռանը՝ մինչև Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Նա հավելել է, որ այս օրինագիծը ոչ մի կապ չունի 2021 թվականի փետրվարին Սյունիքի մարզում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակման հետ: Մելքոնյանը նաև հավելել է, որ նշված փոփոխությունների դրույթները կտարածվեն բացառապես սահմանային շերտի վրա: «Սյունիքում 520 կիլոմետրանոց հատվածում այդ դրույթները կտարածվեն միայն այն ժամանակ, երբ հստակեցվի սահմանը», - հայտարարեց ԱԱԾ փոխտնօրենը: