11.09.2026
ՀԱՊԿ-ը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությանը
prev Նախորդ նորություն

Ամրապնդելով բանակցային դիրքերը՝ կվերադարձնենք գերիներին, Շուշին և Հադրութը. Քոչարյան

Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին, ինչպես հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի մամուլի գրասենյակը, աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:


Նրա խոսքով, վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ.


"Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում",- ասել է նախկին նախագահը։

Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ, համոզված է Քոչարյանը, հնարավոր է հզորացնել Հայաստանը.


"Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը",- հայտարարել է նա։


 


 


 

Հայաստանում ցանկանում են սահմանափակել սահմանամերձ գոտիներում դրոնների օգտագործումը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ