29.09.2023
Հայաստանում ցանկանում են սահմանափակել սահմանամերձ գոտիներում դրոնների օգտագործումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով պարբերաբար հանդիպում են ու շփվում հեռախոսով

Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգության ղեկավարների հանդիպումները պարբերաբար արվում են գերիների հարցին լուծում տալու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։


Նա նշել է, որ վերջին անգամ նման հանդիպում երևի մի ամիս առաջ է եղել.


«Բայց կապը կա, անմիջական հանդիպումներից բացի նաև հեռախոսային կապ գոյություն ունի», - ասել է Մելքոնյանը։


Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝  ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օրերս գաղտնի այցով մեկնել է Մոսկվա, որտեղ նախատեսված է Աբազյանի հանդիպումը Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։


 

Սյունիքում ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են առևանգել ՀՀ քաղաքացիներին. պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով
27.09.2023
Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով