24.09.2026
Հովիկ Աբրահամյանի որդին կմնա կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլի ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։


Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։


Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Նախարարն ընդգծել է շինարարության և բարեկարգման աշխատանքների բարձր որակի հետևողական ապահովումը:


 

Միրզոյանը ելույթ է ունեցել ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու հեռանկարների շուրջ քննարկմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին