23.11.2024
Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ արդյունքները
prev Նախորդ նորություն

Տարածքների հանձնման մեխանիկան նոր սահմանադրության հիմքում է

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումից ու հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ղարաբաղյան կարգավարոման Կազանի փաստաթուղթն ու մասնավորապես դրա երրորդ կետը, որը նախատեսում էր հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներից, մնում է հայկական հասարակական-քաղաքական հարթակներում ամենաքննարկվող թեմաներից մեկը, փոխանցում է EADaily:

ՀՀ իշխանությունները հավաստիացնում են, որ Վիեննայում ոչ մի նոր փաստաթղթի մասին խոսք չի եղել, հետևաբար, տարածքների վերադարձման հարցը, ինչը հայ հասարակության համար հավասարազոր է ինքնասպանության, մնում է օրակարգում: Հայկական կողմերը բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում վերադարձնել տարածքները, քանի դեռ չկան խաղաղության երաշխիքներ, իսկ այդ շրջանները հանդիսանում են Ղարաբաղի անվտանգության գոտի:

2013թ.-ի փետրվարին «Огонек»-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «բոլորը լավ հիշում են, թե ով է տապալել Քի-Ուեսթն ու Կազանը: Եվ նրանք գիտեն, որ խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կողմից հարակից տարածքների վերահսկողությունը չէ, հետևաբար լուծումը կախված չէ դրանց վերադարձի հետ»:

Մի քանի օր առաջ վերադառնալով Վիեննայից՝ նախագահ Սարգսյանը ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել էր հայկական կողմից ապրիլյան թեժացման ժամանակ հողերի կորստի ցավոտ թեմային: Նախագահը խոստովանել էր, որ հայկական ուժերը կորցրել են 800 հա տարածք, սակայն այժմ նրանց առջև խնդիր է դրված, արժի՞ արդյոք այդ 800 հա համար զոհել 30, 40 կամ 80 զինվորների կյանք:

«Այդ տարածքները ռազմավարական իմաստով ոչ մի նշանակություն չունեն, իսկ ինձ համար ավելի կարևոր են իմ զինվորների ու սպաների կյանքը», - նշել է Սարգսյանը: Այդ խոստովանությունը հասարակությունում կրկին բացասաբար ընդունվեց: 2015թ.-ի դեկտեմբերին ՀՀ-ը սահմանադրական հանրաքվեի արդյունքում կիսանախագահականից անցում կատարեց խորհրդարանական կառավարմանը:

Նախորդ գրեթե ողջ տարի հայկական քաղաքական ուժերը քննադատության էին ենթարկում այդ փոփոխությունները՝ պնդելով, որ այժմ ժամանակը չէ նմանատիպ փոփոխությունների, քանի որ երկրում կիսապատերազմական վիճակ է: Այնուամենայնիվ նոր սահմանադրությունն ընդունվեց:

Քննադատները որպես փաստարկ էին բերում պատերազմի վերասկսման վտանգը: Իսկ ի՞նչ ընդհանուր բան կա երկրի հիմնական օրենքի ու ղարաբաղյան հակամարտության միջև: Սակայն ՀՀ ԱԺ պատգամավոր, երկրի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախանշել էր այդ կապը և նրա կանխատեսումը հակամարտության գոտում էսկալացիայի առումով ճիշտ դուրս եկավ:

Նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Բագրատյանը հայտարարեց, որ դեկտեմբերին ՀՀ-ում կկայանա հանրաքվե ոչ թե սահմանադրական բարեփոխումների առումով, այլ Լեռնային Ղարաբաղի ապագայի, քանի որ իշխանությունները ցանկանում են սահմանադրության փոփոխությամբ և խորհրդարանական կառավարմանն անցնելու միջոցով Ադրբեջանի որոշակի տարածքներ փոխանցել: «Իշխանությունները հասկանում են, որ անձամբ նախագահը չի համաձայնվի հանձնել այդ տարածքնեը, հետևաբար նախագահի ինստիտուտը պետք է փոփոխվի: Այդ փոփոխությունները հենց դրան են ուղղված: Դրա համար ՌԴ-ը, ԱՄՆ-ը և Եվրոպան ողջունում են դրանք, քանի որ համարում են, որ ՀՀ պետք է հանձնի չորս-հինգ շրջան», - նշել է նա:

Տարածքների վերադարձման բանակցություններ ընթացել են երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Նախորդ տարի ընդունված սահմանադրության համաձայն, երկրի բարձրագույն գորադիր իշխանություն է հռչակվում կառավարությունը, որը մշակում ու իրականցնում է ներքին ու արտաքին քաղաքականություն իր ծրագրին համաձայն: Կառավարությանն է վստահված նաև պետական ընդհանուր կառավարումը:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Բագրատյանը, ով նախորդ տարվա վերջին կարելի է ասել կանխատեսել էր պատերազմը և այն կապել էր սահմանադրության հետ հնարավոր է իրավացի էր: Այն թեզը, որ խաղաղության համար կարելի է հանձնել որոշ տարածքներ մերթ ընդ մերթ հնչում են այս կամ այն իշխանական ներկայացուցչի շուրթերից: Սակայն, նույն տրամաբանությամբ մինչև 2017-18թթ,-ը երբ ՀՀ-ում հանրապետական ընտրություններ են նախատեսված, իրական գործողություններ այդ ցավոտ հարցերի հետ կապված սպասել պետք չէ: