23.11.2024
Տարածքների հանձնման մեխանիկան նոր սահմանադրության հիմքում է
prev Նախորդ նորություն

Բանակի նյութատեխնիկական ապահովմամբ կզբաղվի Մովսես Հակոբյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ:

Մինչ այդ, Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Բանակի նյութատեխնիկական ապահովության ղեկավարի տեղը մնացել էր թափուր, երբ ապրիլի 26-ին նախագահի հրամանով Ալիկ միրզաբեկյանին ազատվեց այդ պաշտոնից: Նրա հետ մեկտեղ պաշտեննրը թողեցին նաև զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ու զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:

Թեպետ պաշտոնյաների հեռացման պատճառները չի նշվում, սակայն հատկանշական է, որ տվյալ անձանց նախագահը հեռացնում է ԶԻնված ուժերում զբաղեցրած բարձր պաշտոններից Լեռնային Ղարաբաղի շփման գոտում ապրիլյան պարետազմից հետո, երբ հասարակության և փորձագետների շրջանում առաջացան մի շարք հարցեր բանակի՝ ժամանակակից տեխնելոգիանեով հագեցվածության պակասի վերաբերյալ: