24.11.2024
Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը գիտեր, որ մենք գնում ենք պարտության, բայց չդադարեցրեց պատերազմը. Համբարձումյան

2020 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցում էին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շատ մանրամասն ներկայացրեց իրավիճակն արցախյան ռազմաճակատում, հեռանկարը և այն, որ «մենք ուղղակի գնում ենք պարտության»՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները:


Այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանը։


Նրա խոսքով, նույն կարծիքին է եղել նաև այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, այսինքն՝ ռազմական գործողությունների դադարեցումը: «Բավականին մանրամասն քննարկում է տեղի ունեցել, բայց, այնուամենայնիվ, դրանից հետո նման որոշում չի կայացվել», - ասաց Միքայել Համբարձումյանը:


Ընդ որում Համբարձումյանը պնդում է, որ 2020թ.հոկտեմբերի 19-ին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի առաջարկը չի ներկայացվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քննարկմանը: Նա նշեց՝ այդ մասին տեղեկացել է ՌԴ նախագահ Պուտինի հարցազրույցից, որում վերջինս զարմանք է հայտնել, թե ինչու Փաշինյանը չհամաձայնեց այդ առաջարկին:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2020թ.հոկտեմբերի 19-20-ը հեռախոսազրույց է ունեցել ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ:


«Եվ այն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը վերադարձրեցին իրենց վերահսկողությունը Ղարաբաղի մի փոքր մասի՝ հարավային մասի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձեւակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է», - ասել է նա։


Այն մասին, որ պատերազմի սկզբից մինչև կապիտուլյացիան բանակցությունների սեղանին դրված էին բազմաթիվ տարբերակներ, որոնք զգալիորեն ավելի լավ էին, քան այն, ինչ ստորագրել էր Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է նաև Վատիկանում նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը ։


Նրա խոսքով՝ Փաշինյանը մի քանի առաջարկ է ստացել, սակայն «ստեղծել է անելանելի իրավիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ»։