24.11.2024
Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը կմեկնարկի Արաբկիր վարչական շրջանից
prev Նախորդ նորություն

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

Լուսանկարը՝ hetq.am-ի
Լուսանկարը՝ hetq.am-ի

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները հունվարի 5-ին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։


Նրանք պահանջում են կառավարությունից գործուն քայլեր ձեռնարկել իրենց որդիներին գտնելու համար: Ծնողներին չեն գոհացնում պաշտոնյաների անորոշ հայտարարություններն այն մասին, որ «արվում են ամեն բան անհետ կորածներին հայտնաբերելու համար»:


Երկար ժամանակ է, ինչ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիաներ են կազմակերպում պատասխանատու գերաստեսչությունների շենքերի դիմաց։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբեր ընդունում է նրանց, սակայն ստացած անորոշ պատասխանները չեն գոհացնում զինծառայողների հարազատներին։


Նրանք նամակով դիմել են նաեւ ռուսական կողմին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով գտնել իրենց զավակներին։