24.11.2024
Լուսանկարը՝ hetq.am-ի
prev Նախորդ նորություն

Թուրքիան դժգոհ Է մերձավորարեւելյան ուղղությամբ Բայդենի կադրային որոշումից

Թուրքական TRT պետական հեռուստաընկերությունն անցյալ շաբաթ իր դժգոհությունն է հայտնել մերձավորարեւելյան ուղղությամբ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի կադրային որոշման կապակցությամբ, հաղորդում է EADaily-ն:


Հունվարի 11-ին The Syrian Observer պորտալը գրում է, որ Անկարայի արձագանքը հետեւել է ընդամենը մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ Բայդենը Բրեթ Մաքգերքին նշանակել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող:


«Մաքգերքն առանցքային խաղացող էր ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների (Մերձավոր Արեւելքում) ազդեցության թուլացման, ինչպես նաեւ ահաբեկչության տարածման գործում, որի նման ժամանակակից աշխարհը երբեք չի զգացել, եւ այժմ թվում է, որ նա վերադարձել է իր աշխատանքն ավարտելու համար», - ասված էր TRT-ի ռեպորտաժում:


Բրետ Մաքգերքը զբաղեցրել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության («Իսլամական պետություն»), ԻՊ-ի, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը եւ անմիջականորեն ներգրավված է եղել Սիրիայում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» արաբա-քրդական դաշինքի (ՍԴԿ-ն, դրա կազմում առաջատար դեր են խաղում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները», որոնք Պաշտոնական Անկարան համարում է «ահաբեկչական կազմակերպություն»)՝ Սիրիայում «երկրի վրա» ամերիկյան գլխավոր դաշնակիցը:


Նա հրաժարական է տվել 2018-ի դեկտեմբերին Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումից հետո։


The New York Times թերթը Մաքգերքին անվանել է «գործիչ, որը 14 ամսվա ընթացքում արշավ է վարել ԻԼԻՊ-ի դեմ»։


Թուրքական կողմի դժգոհությունը, բացի ՍԴՀԿ-ի ձեւավորման գործում Մաքգերքի ակտիվ մասնակցությունից, կարելի է բացատրել նաեւ Թուրքիայի կառավարության բազմաթիվ մեղադրանքներով այն մասին, որ նա ժամանակին աչք է փակել Սիրիայի տարածք հազարավոր օտարերկրյա զինյալների ներխուժման վրա՝ ԻՊ-ին եւ այլ ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով:


Թուրքիան ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները կքննարկի ընտրված նախագահ Ջո Բայդենի հետ այն բանից հետո, երբ նա կստանձնի իր պաշտոնը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


Շատ փորձագետների կարծիքով, Անկարայի կոշտ քննադատության համբավ ունեցող Բայդենի մուտքը Սպիտակ տուն թուրքական իշխանություններին բարդ ժամանակներ է խոստանում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Ենթադրվում է, որ ամերիկյան նոր վարչակազմն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Թուրքիայի նկատմամբ։