24.11.2024
Թուրքիան դժգոհ Է մերձավորարեւելյան ուղղությամբ Բայդենի կադրային որոշումից
prev Նախորդ նորություն

Թուրքիայում ՀՀ քաղաքացիների թիվը 2020-ին նվազել է շուրջ 30 տոկոսով

Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:


Ըստ այդմ, 2020թ. Թուրքիայում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների թիվը զգալիորեն նվազել է՝ 1760-ից դառնալով 1257:


Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։


Ինչպես նախկինում, 2020-ին նույնպես Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թվով Իրաքի քաղաքացիները առաջատար են: Նրանց թիվը 281 հազար 74 է: Իրաքցիներին հաջորդում են Աֆղանստանի քաղաքացիները՝ 158 հազար 252 բնակչությամբ: Ցանկում երրորդն են Գերմանիայի քաղաքացիները (92 հազար 284):


Թուրքիայում զգալի թիվ են կազմում նաև Թուրքմենստանի, Սիրիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները: