24.11.2024
Երևանն աշխատում է ՌԴ-ից զենքն արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ. նախարար
prev Նախորդ նորություն

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները կարիքի մեջ են. նախարար

Ապրիլի 1-5 տեղի ունեցած ղարաբաղյան հակամարտության գորտում զինված բախումների հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքները գտնվում են բավականին բարր սոցիալական կացության մեջ: Այդ ընատնքիենրի անդամներն ունեն նաև առողջական խնդիրներ, ոմանք անգամ վիրահատության կարիք ունեն: Այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստին հայտաարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով ապրիլյան պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

Նախարարն ասաց, որ ապրիլի 1-5 տեղի ունեցած սահմանային բախման հետևանքով զոհված զինծառայողների սոցիալական վիճակի ուսումնասիրության նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակել և հաստատել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատաման համապատասխան մեթոդաբանություն: Այս ընտանիքների հետ անմիջական աշխատանքներ են իրականացրել տեղերում գործող խմբերը:

«Ընտանիքների սոցիլական վիճակի նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմի, ընդտանիքի անդամների առողջական, ուսման հետ կպված խնդիրներին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են բմակարանային, կոմունալ հարմարությունները և այլ պայմաններ: Ուսումնասիրվել են շփման գծում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված 64 զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 9 մարզերում և Երևանում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ ուսումանսիրությունների արդյունքում մի շարք խնդիրներ են հայտ եկել: Մասնավորապես, զբաղվածության խնդիրներ կան, այս ընտանքիներում կան անձինք, ովքեր չեն աշխատում և ոմանք անգամ պատրաստակամություն են հայտնել զբաղվել գյուղատնտեսության ոլորտում, եթե լինի հնարավորություն: Զոհված զինծառայողների ընատնքիենրի անդամներն ունեն նաև առողջական խնդիրներ, ոմանք անգամ վիրահատության կարիք ունեն: Նաև ուսումանսիրվել են ընտանիքների ֆինանսական վիճակը, նրանց մի մասն ունեն վարկային պարտավորություններ, իսկ մի մասն անգամ կոմունալ վճարների դիմաց պարտքեր:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ այս ընտանիքների սոցիալական խնդիրները ՏԻՄ-երի ուշադրության կենտրոնում են եղել, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցներ նրանց օգնության ձեռք են մեկնել:

«Իսկ պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների ու կազմակերպությունների կողմից շարունակվում են նշված ընտանիքներին տրամադրվել դրամական օժանդակություններ: օրենքով սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքում, ինչպես նաև՝ 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ գերեզմանների բարեկագման համար, որոնք վճարվում են ՀՀ ՊՆ կողմից: Իսկ ընտանիքի անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով, այս օրերին էլ բազմաթիվ մարդիկ շարունակում են օգնել նշված ընտանիքներին, հետևաբար դա հասցեական հիկմքերի վրա դենլու համար առաջարկվում է ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտը: Նա նաև ասաց, որ միաժամանակ ուսումնասիրվել են մարտական գործողությունների հետևանքով վիրավորված և տարբեր բուժհաստատություններով զոհված զինծառայողների կարիքները: «Նախատեսվում է նրանց պահել կառավարության ուշադրության կենտրոնում՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար», - հավելեց նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս ուսումնասիրությունների շրջանակներում նախապատրաստվել են կառավարության ղեկավարի մի շարք հանձնարարականներ, որոնք կտրամադրվեն համապատասխան գերատեսչություններին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:
Այնուամենայնիվ այժմ ինավիճակը շփման գծում մնում է լարված, իսկ կրակի դադարեցման մասին բանավոր պայամանավորվածությունը խախտվում է ամենօրյա ռեվիմով, որն ուղեկցվում է հակմարտող կողմերի կենդանի ուժի կորուստներով: