24.04.2024
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները կարիքի մեջ են. նախարար
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտը տեղեկացնում է ադրբեջանական զինուժը տեղակայել է իր օբյեկտները բանկելի տարածքների թիկնուքում

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղեկայել են իրենց ռազմական օբյեկնտները բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում, և ընդգծում, որ դրանք հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:

"ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ", - ասված է ԼՂՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ

Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց, նշվում է հաղորդագրությունում:

Հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանը սահմանին շարունակում է անկանոն կրակ արձակել: Ղարաբաղում հակառակորդն ակտիվորեն կիրառում է հրետանային համակարգեր՝ կրակի տակ պահելով նաև Մարտակերտ քաղաքն ու Թալիշ ու Մատաղիս գյուղերը:
Կառավարությունը 50 մլն դրամով Հայաստանը կներկայացնի միջազգային մամուլում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին