24.11.2024
Ստեփանակերտը տեղեկացնում է ադրբեջանական զինուժը տեղակայել է իր օբյեկտները բանկելի տարածքների թիկնուքում
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 50 մլն դրամով Հայաստանը կներկայացնի միջազգային մամուլում

Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով ներկայացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրեց 50 մլն դրամ: Մասնավորապես, գործադիրը հաստատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով կատարվել է համապատասխան վերանայում: «Այս որոշմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից 50 մլն դրամը կուղղվի ԼՂՀ հետ մտավոր սեփականության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, իսկ 50 մլն դրամը՝ Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով մանրամասն ներկայացմանը, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Միջազգային լրատմիջոցներով երկրի տուրիստական պրոդուկնտները ներկայացնելը ճիշտ որոշում է, քանի որ ըստ տաբեր մասնագիտական ուսումնասիրությունների զարգացող և տուրիստաան տեսնակյունից դեռ չբացահայտված երկրները հետաքիքիր են մարդկանց: «Այս առումով, ըստ հաշվարկների, եթե մի դոլար է ծախսվում երկրն արտասահմանում ներկայացնելու համար, ապա այն կարող է չորս անգամ ավել գումար հետ բերել: Ուստի որոշումը ճիշտ է, իսկ հատկացված գումը դեռ պետք է ավելացնել», - VERELQ-ի հետ զրույցում նկատեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Ըստ նրա, հատկացված գումարը և դրան հետևող քայլերը արդյունավետ կլինեն, եթե հաշվի առնվի երկու հանգամանք՝ թիրախային շուկան և նոր տեխնոլոգիաների կիրառությունը:

«Թիրախային շուկա ասելով ի նկատի ունեմ այն, որ պետք է իմանալ հստակ, որ շուկայի վրա աշխատել: Եթե Հայաստանը ներկայացվի այն երկրներում որտեղից ավանդական տուրիսատական հոսքեր կան դեպի Հայաստան, ապա դա չի աշխատի, քանի որ այդ շուկայում երկիրն արդեն գիտեն և մեծ արդյունք դժվար է ակնկալել: Ուստի, պետք է հստակ իմանալ, որ շուկայում աշխատել և որ լրատվամիջոցին պատվիրել տեսահոլովակներ: Անհրաժետ է նաև, որ տեսահոլովակներում արդեն ավանդական դարձաց եկեղեցիներից ու վանքերից բացի այլ տուրիստական պրոդուկտներ ներկայացվեն: Օրինակ՝ տուրիստների համար շատ կարևոր է այն հանգամանքը, որքան է այս կամ այն պետությունն անվտանգ: Հայաստանն այս առումով ունի ակնհայտ առավելություններ», - ասաց Մանուկյանը:

Ըստ նրա, նոր տեխնոլոգիաների դարաշարջանում, երբ գործում են այնպիսի հարթակներ, ինպիսին է ասենք՝ TripAdvisor-ը, աշխատել օինակ միայն CNN-ի եթերով Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ ցուցադրելու ուղղությամբ այդքան էլ արդույավետ չէ: «Ուստի պետք է նաև աշխատանքներ տանել որպեսզի երկրի տուրիստական պրոդուկտները ներկայացված լինեն նաև տարբեր հայտնի օնլայն հարթակներում: Այդ պրոդուկտները ոչ միայն պետք է ներկայացնել տվյալ հարթակներում, այլև միշտ առաջ մղել դրանք և ստեղծել նոր պրոդուկտներ, քանի որ մարդիկ գնում են այս կամ այն երկիր տպավորություններ ստանալու համար», - նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Մանուկյանի, համացանցում ներկա միտումներին համապատասխան և պատշաճ ներկայացված լինելու համար անհրաժետ է նաև Հայաստանի տուրիստական պրոդուկտների «թվայնացումը», որպեսզի հնարավոր լինի «վիրտուալ տուրերի» կազմակերպման պրակտիկան ներդնել:

«Օրինակ, հիմա տեխնոլոգինաերը հնարավորություն են տալիս, որպեսզի մարդը վիրտուալ տուրի միջոցով նայի Լուվրի թանգարանի նմուշները: Ուստի այս ուղղությամբ ևս պետք է աշխատել: Հետքրիրն այն է, որ Հայաստանի շատ տուրիսատական վայրերում հիմնական գործն այդ ուղղությամբ արված է: Օրինակ՝ Մատենադարանի նմուշները թվայնացված են, մնում է դարանից ստեղծել վիրտուալ տուր և ստանալ տուրիստական պրոդուկտ: Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները բավականին զարգացած են, ուստի այդ գործը, ցանկության դեպքում, կարելի է գլուխ բերել», - եզրափակեց նա: