24.11.2024
Կառավարությունը 50 մլն դրամով Հայաստանը կներկայացնի միջազգային մամուլում
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ը ջղաձիգ է որակել Թուրքիայի նախագահի հայտարարությունները

Պաշտոնական Երևանը քննադատել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը, ով սպառնացել էր ՀՀ-ին և մեղադրել էր Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման մեջ: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել Օսմանյան կայսրություն Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց:

«Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ ՀՀ-ին, կապակցելով Թուրքիայում բնակվող հայերի այդ երկրում բնակվելու հանգամանքը իր՝Հայոց ցեղասպանությունը մերժող ապրիլի 24-ի հայտարարության հետ»,-նշել է Քոչարյանը, փոխանցում է Tert.am-ը:

Նա նշել է, որ Ադրբեջանն իր քսենոֆոբիայով, ապակայունացնելու և արյունահեղության տարածման ձգտումներով, ցեղասպան մոտեցումներով նման է մեկ պետության՝Թուրքիայի: "Անկարայի և Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարությունները միջազգային հարթակում խորը մեկուսացման մեջ հայտնվելու վախի արտահայտություննե են ՝իրենց ռասիստական քաղաքականության հետևանքով», - նշել է դիվանագետը:

Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ «խախտելով հրադադարի ռեժիմը ՀՀ-ը կրակի հետ է խաղում»: Էրդողանը վստահություն է հայտնել, որ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները բացահայտեցին «ադրբեջանական բանակի առավելությունը հայկականի նկատմամբ»: Ըստ նրա, եթե այսօր ՌԴ-ը չեզոք դիրքորոշում է որդեգրել ղարաբաղյան հարցում, ապա շուտով ՀՀ-ին «վախ կտիրի»: