23.11.2024
Կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ու Արցախը օդային հաղորդակցությունը կբացեն մինչև տարեվերջ

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հնարավորությունը: Չի բացառվում, որ ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կիրականացվեն արդեն դեկտեմբերին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը Արցախի  վարչակազմից:


«Այժմ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», — ասել է նա՝ արձագանքելով հարցին, թե հնարավոր է, որ առաջին չվերթները իրականացվեն մինչև տարեվերջ :


Նա ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կընդունի չվերթներ, որոնք կսպասարկեն ուղևորների, ընդ որում ինքնաթիռները Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: