23.11.2024
Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին. Քոչարյան

Պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի և փոխվի հենց հանուն այդ ժողովրդի։ Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանը:


"Ինքն իր դեմքով հիշեցնում է, որ մենք պարտված ազգ ենք, ամեն մի զոհված ընտանիքի հիշեցնում է՝ ով է մեղավոր այդ զոհերի համար։ Ժողովրդին, ընդհանրապես՝ պետությանն ազատելու համար այդ բեռից, ինքը պետք է հեռանա։ Որ ամեն անգամ իրեն տեսնելով, մենք մեզ չզգանք պարտված ազգ։ Որովհետև ինքն իր դեմքով մարմնավորում է պարտությունը",- շեշտեց նա:


Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ողջունում է վարչապետի ընդդիմության միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի ընտրությունը.


"Ես ողջունում եմ այդ որոշումը և կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել",- ասաց նա՝ կոչ անելով իր բոլոր կողմնակիցներին ակտիվ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն։ Նաև կոչ արեց աջակցել Վազգեն Մանուկյանին այս ծանր առաքելության մեջ՝ և՛ դրան հասնելու համար, և՛ իրականացնելու համար։


Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Նախորդ փորձը հիշատակելով, թե ինչ է լինում, երբ էյֆորիայի տակ ընտրություններ ենք անցկացնում, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Առնվազն մեկ տարի անց. "Այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը։ Բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կատարելու համար"։


Ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա նախկին նախագահը հավաստիացրեց՝ անմասն չի մնալու, իր բոլոր հնարավորություններով փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի երկիրը հաղթահարի այս ծանր ժամանակահատվածը։