19.04.2025
ՊՆ-ն պահանջում է Անդրանիկ Քոչարյանից ներողություն խնդրել բանակից
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1589 նոր դեպք և 28 մահ

Հայաստանում նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1589 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 120459 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 472190 վերջին մեկ օրում` 4109 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 38082 պացիենտ. մեկ օրում նվազել է 171-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 80069 անձ` վերջին մեկ օրում 1726 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1839 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է:


 

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել. ԱԺ-ն վավերացրեց վարկային պայմանագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար