5.10.2024
Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային կանգնացնել Ասադի զորքերի հարձակումը Հալեպի վրա
prev Նախորդ նորություն

Իրանը մտադիր չէ սառեցնել էներգակիրների արդյունահանումն ու արտահանումը

Իրանը մտադիր չէ սառեցնել սեփական էներգակիրների արդյունահանումը, քանի որ Թեհրանը ժամանակին չի մասնակցել համաշխարհային նավթային շուկան դիսբալանսի հասցրած գործընթացներին: Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Shana-ին:

«Իրանը ոչ մի դերակատարում չի ունեցել շուկայի դիսբալանսի հարցում, և պետք չէ սպասել, որ Իսլամական Հանրապետությունն ինքն իր նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի և բոյկոտ կհայտարարի», - ասել է Իրանի նավթի նախարարը՝ միեւնույն ժամանակ ողջունելով Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի ու ՌԴ-ի մտադրությունը սառեցնել նավթի արդյունահանումը:

«ՕՊԵԿ-ի ու ՌԴ-ի միասնական ջանքերն առաջին անգամ ցուցադրում են լուրջ և կառուցողական գործընկերություն: Սակայն միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Իրանը ոչ մի պարագայում չի սառացնելու իր արդյունահանումը եւ մտադիր է վերականգնել իր դիրքերն այդ շուկայում», - եզրափակել է նա:

Այս օրերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում նավթ արտադրող երկրների ներկայացուցիչների միջեւ ընթանում են բանակցություններ «սեւ ոսկու» արդյունահանումը 2016 թվականի մակարդակին սառեցնելու վերաբերյալ:

Սաուդյան Արաբիան դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ կհամաձայնի նավթի արդյունահանման սառեցմանը, եթե մյուս արտադրողները, այդ թվում Իրանը գնան այդ քայլին: Սակայն Թեհրանը, որը պատժամիջոցների չեղարկումից հետո, այս տարի է ամբողջությամբ վերադարձել նավթի համաշխարհային շուկա, չի պատրաստվում սահմանափակել արդյունահանման ծավալները քանի դեռ դրանք չեն հասել օրեկան չորս մլն բարելի:

ՕՊԵԿ-ի տվյալներով, այժմ Իրանի օրեկան արդյունահանումը կազմում է 3,29 մլն բարել, սակայն Թեհրանը հայտարարում է, որ արդեն մեկ օրվա մեջ արդյունահանում է 3,5 մլն բարել նավթ, հայտնում է РБК-ն:

Վերլուծաբանների կարծիքով, անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Դոհայում բանակցությունները, նավթի արդյունահանման ծավալների փոփոխություն տեղի չի ունենա: Նման կարծիքի են հատկապես Bloomberg-ի կողմից հարցված փորձագետների մեծ մասը: Նման տեսակետ էր արտահայտված նաև ապրիլի 14-ին լույս տեսած Միջազգային տնտեսական գործակալության նավթային շուկայի հեռանկարների վերաբերյալ զեկույցում:

Միջազգային տնտեսական գործակալության վերլուծաբան Նիլ Ատկինսոնի խոսքով, որը մեջբերում է Reuters-ը, Դոհայում բանակցություններին մասնակից պետությունները, բացառությամբ Սաուդյան Արաբիայի, ուղղակի ի վիճակի չեն էականորեն ավելացնել նավթի արդյունահանման ծավալները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Բաքու այցի չեղարկումը կապված է Երևանի բողոքի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները