5.10.2024
Իրանը մտադիր չէ սառեցնել էներգակիրների արդյունահանումն ու արտահանումը
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Բաքու այցի չեղարկումը կապված է Երևանի բողոքի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Հարավային Կովկասի երկրներ նախատեսված այցի չեղարկումը պայմանավորված է պաշտոնական Երևանի բողոքով հետ՝ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ալյանսի 7-րդ համաժողովը Բաքվում անցկացնելու հետ: Այդ մասին EADaily-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի աղբյուրը:

Ինչպես նա նշել է առաջին անգամ գլխավոր քարտողարը չի մանակցի համաժողովին, իսկ առանց նրա մասնակցության միջոցառումը չի լինի այքան բարձր մակարդակի: Աղբյուրը նաև նշել է, որ ՀՀ-ը բոյկոտել է համաժողովը և չի միանան նրա հռչակագրի շուրջ կոնսենսուսին: Բան Կի Մունը նախատեսել էր ՀՀ այցելել ապրիլի 25-ին: Իսկ Ադրբեջանի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ալյանսի 7-րդ համաժողովին:

Նախօրեին ՀՀ ԱԳՆ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ քննադատության է ենթարկել Բաքվում կայանալիք միջոցառումը: Ըստ հայտարարության, Ադրբեջանն ագրեսիա է հրահրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, խախտել է միջազգային հումանիտար իրավունքը, ադրբեջանցի զինվորները սպանել են ծերերին, կանանց և երեխաներին, ռմբակոծել են բնակավայրեր: ԱԳՆ հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում պետք է չեղարկել Բաքվում կայանալիք այդ միջոցառումը:

«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»,-նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Զլոբին. ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել ՌԴ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոնոպոլիստի դերում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները