5.10.2024
ՀԲ. Սիրիան վերականգնելու համար կպահանջվի 150-180 միլիարդ դոլար
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային կանգնացնել Ասադի զորքերի հարձակումը Հալեպի վրա

Վաշինգտոնը կոչ է արել Մոսկվային կանգնացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի հարձակումը Հալեպի վրա: ԱՄՆ-ն անհանգստացած է այն հանգամանքով, որ հարձակումը կարող է հանգեցնել ավելի քան յոթ ամիս առաջ հաստատված հրադադարի տապալմանը: Այս մասին հայնտում է Bloomberg-ը՝ հաղում կատարելով ԱՄՆ Պետդեպում իր աղբյուներին:

Ըստ Bloomberg-ի զրուցակցի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը լուրջ անհանգաստություն է հայտնել ՌԴ-ին, որն ավելի վաղ իր վրա պարտավորություն էր վերցրել չմասնակցել այն խմբավորումների դեմ հարձակումներին, որոնք համաձայնել և միացել էին կրակի դադարեցման պայմանավորվածությանը: «Մոսկվան ևս համաձայնել է օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի հետ պահի Ասադի ուժերին նման գործողություններից», - նշել է գործակալության աղբյուրը, հայտնում է РБК-ն:

Անցած ուրբաթ Ժնևում բանակցությունների ժամանակ սիրիական ըդդիմադիր խմբավորումների առաջնորդները հայտնել էին Հալեպի վրա Ասադի ուժերի մասշտաբային հարձակման մասին: Նրանց խոսքով, սիրիական կառավարական բանակի գործողությունները խախտում են հրադադարի մասին համաձայնությունը: «Տեղի է ունենում երեք կողմից հարձակում: Մի կողմից Ասադի զորքերը, իսկ մյուս կողմից քրդական խմբավումները և «Իսլամական պետության» գորհայինները», - նշել էին նրանք:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Հալեպի վրա ոչ մի գրոհ չի նախապատրաստվում: Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, ստույգ հայտնի է, որ նախատեսվում է լայնամասշտաբ հարձկում Հապելը Դամասկոսին կապող ճանապարհը կտրելու համար:

Նրա խոսքով, Հալեպի հարավում և հյուսիսում ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները, որոնց արդեն հաջողվել է գրավել բնակավայրերի մի մասը: «Ուստի սիրիական կառավարական ուժերի և Ռուսաստանի ռազմական ավիացիայի գործողություններն ուղղված են «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինների նպատակների տապալմանը: Եվս մեկ անգամ նշեմ, որ Հալեպ քաղաքի վրա որեւէ հարձակում չի նախատեսվում», - ասել էր նա՝ հավելելով, որ Հալեպում են կենտրոնացված տվյալ կազմակերպության շուրջ տաս հազար գորհայիններ:
Իրանը մտադիր չէ սառեցնել էներգակիրների արդյունահանումն ու արտահանումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները