23.11.2024
Սիրիայի ընտրությունները. քվեարկություն պատերազմի պայմաններում
prev Նախորդ նորություն

ՀԲ. Սիրիան վերականգնելու համար կպահանջվի 150-180 միլիարդ դոլար

Տարիներ տևած քաղաքացիական պատերազմի հետևանքով ավերակների վերածված Սիրիան վերականգնելու համար կպահանջվի 150-180 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է ՀԲ-ի նախագահ Ջիմ Են Քիմը:

Քիմը մտահոգված է, որ նավթի ցածր գների պայմաններում անհրաժեշտ գումարն անհնար կլինի հավաքել: Նրա խոսքով, ընդհանրապես ֆինանսական օգնության մեծ մասը հատկացվում էր հարևան նավթ արդյունահող երկրների կողմից սակայն վերջիններս բախվել են բյուջետային խնդիրներ հետ՝ նավթի ցածր գների պատճառով:

Նրա խոսքով, սիրիական փախստականները դժվար թե վերադառնան հայրենիք, եթե չվերականգնվեն ենթակառուցվածքները, կառուցվեն տներ, դպրոցներ և հիվանդանոցներ: Մինչ այդ, ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնած Ստեփան դե Միստուրան հայտարարել էր, որ չի բացառում, որ Սիրիան միջսիրիական բանակցությունների ձախողման դեպքում կարող է վերանալ որպես պետություն: