5.10.2024
Քննարկվում է Կասպից ծովից մինչև Պարսից ծոց նավարկելի ջրանցք կառուցելու հարցը
prev Նախորդ նորություն

Սիրիայի ընտրությունները. քվեարկություն պատերազմի պայմաններում

Սիրիայում նախօրեին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհդարանում 250 տեղերի համար պայքարում էր ավելի քան 3500 թեկնածու: Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո սրանք երկրորդ ընտրություններ են, սակայն այս անգամ դրանք տեղի են ունեն հարաբերական հրադադարի պայմաններում: Ընտրություններին մասնակցել է քսան կուսակցություն, սակայն հնարավորություն են ունեցել առաջադրվել նաև անկուսակցականներ:

Սիրիայի Նախագահ Բաշար Ասադը և նրա տիկինը քվեարկել են խոհրդարանական ընտրություններին Դամասկոսում, փոխացնում է euronews-ը: Ինչպես նշում է ՍԱՆԱ-ն, ընտրությունների հարցեվ երկրի գերագույն դատարանաը որոշում է կայացրել, որ Իբլիբ, Ռաքքա, Հալեպ, Դեյր-էզ-Զոր, Դերաա և այլ նահանգները, որոնք գտնվում են ահաբեկչական կազմակերպությունների վերահսկության տակ, այդ շրջաններից ներքին տեղահանվածները կարողացել են մասնակցել ընտրություններին այլ շրջաններում:

Սիրիայի ԿԸՀ ղեկավար Հիշամ աշ-Շաարը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս ընտրություններին մասնակցել է քսան կուսակցություն:Նրա համար, իրենց համար կարևոր է, որ թեկնածուները լինեն առնվազն 25 տարեկան, ունենա սիրիական քաղաքացիություն առնվազն տաս տարի և չունենա դատվածություն:

Ըստ նրա, Ռաքքայում և Իդլիբում ընտրություններ անցկացնել անհնար է, սակայն բացվել են Հալեպում ու Դեյր-էզ-Զորում: Նա նշել է, որ արտերկրում գտնվող սիրիացիները չեն կարողացել քվեակել, քանի որ դա դժվար է կազմակերպել, շատ են թեկնածուները, շատ են քաղաքները: «Экономика сегодня» հետ զրույցում Մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը նշել է, որ Սիրիայի սահմանադրությունը կառուցված է այնդպես, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ճանաչեն ԲԱՍՍ կուսակցության առաջտարությունը և միանան ժողովրդա-պրոգրեսիվ ճակատին: Նա նշել է, որ ընտրություններում կհաղթի Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը:

2012թ.-ի համեմատությամբ թեկնածուների քանակի կրկնապատկումը փորձագետը բացատրում է այն հանգամանքով, որ ավելացել են տարածքները, ինչպես նաև որոշակի զիջումներ են արվել չափավոր ընդդիմության համար: Նրանք այժմ կարող են մասնակցել ընտրություններն:

«Ինչ վերաբերվում է ներքին ընդդիմությանը, Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային և Սիրիական ազգային խորհրդին, ապա նրանք հետևում են իրենց արտասահմանյան հովանավորների ցուցումներին, առաջին հերթին ԱՄՆ-ին: Չսպասելով սիրիական ընտրությունների արդյունքներին՝ Պետդեպն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում կայացած ընտրությունների լեգիտիմությունը»,-նշել է Կրիլովը:
ՀԲ. Սիրիան վերականգնելու համար կպահանջվի 150-180 միլիարդ դոլար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները