23.11.2024
Նախագահն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի ղեկավարությանը
prev Նախորդ նորություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Հայաստանի տարածքում օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:


Երևան քաղաքում օգոստոսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-17-ը քաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: