24.11.2024
Վերացնել հավաքների ազատության սահմանափակումը. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիք»-ի պահանջը
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է տեղի ունեցել Տավուշի սահմանագլխին. պարզաբանում է նախարարը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության հուլիսի 13-ի արտահերթ նիստում ներկայացրեց հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Նա տեղեկացրեց, որ հակառակորդի կրակը լռեցվում է, օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է։


Այնուհետևա նախարարը ներկայացրեց միջադեպի մասին մանրամասներ: «Երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, որտեղից անհասկանալի պատճառներով զինծառայողներ են դուրս գալիս եւ սկսում են շարժվել դեպի մեր դիրքը»,- ասաց նա՝ հավելելով, որ դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա:


«Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք վերադասին զեկուցելուց հետո ստանում են հրահանգ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ աշխարհագրական դիրքին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որն իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան, ադրբեջացի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը: Դրանից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է», - ասաց նախարարը:


Նրա խոսքով, սահմանին նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը 3.30-ից մինչեւ 5.30: «Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում են դիպուկահար կրակոցով, որի արդյունքում հկառակորդն ունի բավականին զգալի կորուստներ», - ասաց նա: Օպերատիվ իրավիճակը, նշեց նա, ամբողջովին վերահսկվում է:


Վարչապետը Փաշինյանը հետաքրքրվեց՝ գուցե ցանկացել են վերադարձնել ավտոմեքենան, դրա համար են նման գործողությունների դիմել, ինչի ի պատասխան նախարարը նշեց. «Եթե նման մտադրություն ունենային, ինչ-որ ձեւով կապի դուրս կգային, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն»:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։


Հայկական կողմը կորուստներ չունի: