23.11.2024
Ինչո՞ւ Խրամչիխինի հոդվածը սվիններով ընդունվեց
prev Նախորդ նորություն

ՌԴ-ը Սիրիայում. մնալ չի կարելի, հեռանա՞լ

Ռուսաստանը ընդհանուր առմամբ կարողացել է լուծել Սիրիայում իր առջրև դրված խնդիրները և հետևաբար Վլադիմիր Պուտինի որոշումը զորքերը դուրս բերելու հետ կապված փաստարկված էին: Նման կարծիք են հայտնել VERELQ-ի հետ զրույցում փորձագետները:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Պուտինի որոշումն որոշ իմաստով անակընկալ էր: Սակայն եթե հաշվի առնվի ՌԴ-ի տնտեսական հնարավորությունները, նրա ռազմական ներուժը և այլ օբյեկտիվ գործոններ, ապա ընդունվել է օպիտիմալ որոշում:

Ինչպես նշել է Սաֆրաստյանը ՌԴ-ը հասել է մերձավորարևելյան այդ երկրում որոշակի կայունության, բանակցային գործընթաց է սկսվել, իհարկե, դեռևս հայտնի չէ, կլինի այն արդյոք հաջողակ:

«Տեղի է ունեցել Բաշար Ասադի ռեժիմի կայունացում: Զգալի հարված է հասցվել "Իսլամական պետության" և այլ ահաբեկչական խմբավորումներին: Ընդհանուր առմամբ Մոսկվան ստացել է այն, ինչ ցանկացել է: Սիրիայում նույն ծավալով ներկայություն ապահովելն այլև անհրաժեշտություն չէ», -նշել է արևելագետը: Նա չի բացառել, որ Կրեմլի աշխարհաքաղաքական հակառակորդները կարող են փորձել խլել նախաձեռնությունը Սիրիայում:

Նրա խոսքով, առաջին հերթին այդպիսի վտանգ կա Թուրքիայից: Անկարան կշարունակի իր բացասական դերակատարումն ունենալ սիրիական հարցերում: Նա շարունակում է զենք մատակարարել տարբեր ծայրահեղական խմբավորումներին: Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան փորձում է շարունակել ճնշումներ գործադրել Սիրիայում տիրող իրավիճակի վրա՝ օգտագործելով տարբեր խմբավորումներ:

Մեկնաբանելով Սիրիայից ավիացիոն խմբավորման դուրս բերումը Քաղաքական և ռազմական հետազոտության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը հայտարարել է, որ ՌԴ-ի հիմնական նպատակը Սիրիայում այն է, որպեսզի Արևմուտքն ու առաջին հերթին ԱՄՆ-ը սկսեն Մոսկվայի հետ հավասարի պես խոսել: Այդ նպատակն իրականացված է: Ինչ վերաբերվում է Ասադի ռեժիմի պահպանմանը, ապա այն առաջնային նպատակ չէր հետապնդում, չնայած այն նույնպես իրականացվել է: Խրամչիխինը նշել է, որ առկա է վտանգ, որ ՌԴ-ի հեռանալով նախաձեռնությունը կարող է անցնել Թուրքիային, չնայած Խմեյմիմ ավիաբազան չի փակվում և իր կարծիքով ռուսական զորքերը դուրս են բերվում ոչ թուրքական զինուժի հետ հնարավոր բախման պատճառով:

Պուտինը նախօրեին նշել է, որ Տարտուսի նավահանգիստը և Խմեյմիմ ավիաբազան կշարունակեն գործել նախկինի պես: Խրամչիխինը նշե է, որ ՌԴ-ը Սիրիայում կթողնի
С-400 համակարգերը: Նույն կարծիքին է նաև հայաստանցի քաղաքահետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Իհարկե, ռուսական զորախմբի մի մասը մնալու է: Դա մի քանի տասնյակ ինքնաթիռներ են և ուղղաթիռներ, ավիաբազան Խմեյմիմում և С-400 համակարգերը: Այդ ուժերը հիմք են ստեղծում ցանկացած պահին վերադառնալու համար: ՌԴ-ը հասավ նաև իր քաղաքական գլխավոր նպատակին՝ Մոսկվան կարողացել է դուրս գալ ուկրաինական ճգնաժամի հորձանուտից և Արևմուտքի հետ քաղաքական համագործակցության նոր հարթակ ստեղծել»,-նշել է Մինասյանը: Նա նշել է, որ երկու առաջնորդների միջև անձական բացասական զգացողություններ մնալու են:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ին, ապա քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշում է, որ ռուս-թուրքական լարվածության թուլացումը թույլ կտա կայունացնել իրավիճակն Անդրկովկասում:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Սիրիայի գործընթացի ու ՀՀ-ի միջև որոշակի կապ կա: Ըստ նրա, ռուսական զորքերի դուրս բերումը նշանակում է, որ Թուրքիայի հետ ուղիղ բախման հնարավորությունը նվազում է:Այդ իրավիճակը կհանգեցնի Մոսկվայի ու Անկարայի միջև լարվածության թուլացմանը և դրական կանդրադառնա հայ-թուրքական սահմանին տիրող իրավիճակի վրա: