7.09.2025
Հայաստանում կորոնավիրուսից առողջացած մարդկանց թիվը հասավ 30-ի. պաշտոնական
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում աճել է 35-ով՝ հասնելով 407-ի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր նոր տիպի կորոնավիրուս է ախտորոշվել 35 մարդկանց մոտ: Նման հայտարարությամբ նա հանդես եկավ այսօր երեկոյան ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում՝ կոչ անելով քաղաքացիներին խստորեն հետևել արտակարգ դրության պարետի բոլոր ցուցումներին:


«Ցավոք, շարունակում է ավելանալ կորոնավիրուսով ախտորոշվածների քանակը: Այսօր կորոնավիրուս է ախտորոշվել 35 մարդկանց մոտ: Իրավիճակը համարվում է կառավարելի: Ցանկանում եմ խնդրել բոլորիդ խստորեն հետևել արտակարգ դրության պարետի բոլոր ցուցումներին, որպեսզի ծանրաբեռնվածությունն առողջապահական համակարգի վրա շատ մեծ չլինի», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խիստ կարանտինի մեկ շաբաթը պետք է հնարավորինս «սահամանփակենք մեր շփումները հիվանդացությունների թիվը կրճատելու համար»:


Նա նաև կոչ արեց աշխարհի պետություններին համախմբել ջանքերը կորոնովիրուսի տարածման դեմ պայքարում:


Մարտի 28-ի երեկոյան դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 407, որից 30-ը՝ առողջացած: Եղել է մեկ մահվան դեպք: 


Հայաստանում մարտի 14-ից 30 օրով հայտարարվել է արտակարգ դրություն:



 


 

Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրման նույն ռեժիմը կպահպանվի. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը