Հայաստանում կորոնավիրուսից առողջացած մարդկանց թիվը հասավ 30-ի. պաշտոնական
Հայաստանում մարտի 28-ի ժամը 19:30-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացածներից ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ:
Ինչպես հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ «2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։
Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30», - ասված է հաղորդագրության մեջ։
Մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372, որից 30-ը՝ առողջացած, 341-ը՝ փաստացի բուժվող:
Բացասական թեստերը եղել են՝ 2172-ը, մահվան դեպքը՝ 1:
Հայաստանում մարտի 14-ից 30 օրով հայտարարվել է արտակարգ դրություն: