23.11.2024
Մամուլ. Հաջորդ հրաժարականները՝ Դավիթ Տոնոյան, Արսեն Թորոսյան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ի և Թուրքիայի շահերը բախվում են կովկասյան «շախմատային խաղատախտակում»

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Նա նշել է, որ երկու երկրները կապում են պատմական, քաղաքական և տնտեսական կապերը:


Այսօր Էրդողանը մեկօրյա այցով ժամանում է Ադրբեջան:


Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կապերը տասնամյակներ շարունակ խորանում են իրենց հիմքում ունենալով էներգետիկ-տրանսպորտային, տնտեսական և գեոպոլիտիկ շահեր:


Թուրքիայի համար Ադրբեջանը պլացդարմ է կովկասյան-կասպյան տարածաշրջանում պանթուրքիստական էքսպանսիայի համար: Բաքուն կարելի է համար «արևելյան Ստամբուլ»՝թուրքական շահերը դեպի Կենտրոնական Ասիայի նավթագազային ռեսուրսներով հարուստ թյուրքախոս երկրներ տարածելու համար: Բաքուն պանթուրքական պատուհան է դեպի Մեծ Թուրան:


Թուրք-ադրբեջանական հարաբերությունները կարելի է դիտարկել նաև ՌԴ-Թուրքիա գեոպոլիտիկ մրցակցության համատեքստում:


Մեծ Մերձավոր Արևելքում՝Սիրիայից մինչև Լիբիա բախվում են ռուս-թուրքական շահերը, որտեղ Մոսկվան ու Անկարան պաշտպանում են հակամարտությունների տարբեր կողմերին:


Չնայած տնտեսական, էներգետիկ սերտ համագործակցության Մոսկվան ու Անկարան կոշտ գեոպոլիտիկ պայքարի մեջ են: Էրդողանի պանթուրքիզմը Ղրիմում, ՌԴ-ի Հյուսիսային Կովկասում ու ՌԴ-ի թյուրքախոս դաշնային սուբյեկտներում, ԵԱՏՄ-ի անդամ Կենտրոնական Ասիայում և այլուր սպառնալիք են ՌԴ-ի ազգային անվտանգությունն ու անգամ տարածքային ամբողջականությանը:


Սուր գեոպոլիտիկ մրցակցության մեջ են կողմերը նաև Հարավային Կովկասում, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմը շրջափակման մեջ է պահում ՌԴ-ի տարածաշրջանային դաշնակից ՀՀ-ին, իսկ ՀՀ-ի սահմանների անվտանգությունը հսկում են ռուսական զորքերը:


Հարավային Կովկասում ռուս-թուրքական գեոպոլիտիկ մրցակցության մեջ Ադրբեջանը կատարում է Անկարայի պրոքսիի դերակատարում՝Սիրիայում և այլ գեոպոլիտիկ տարածաշրջաններում Մոսկվա-Անկարա հարաբերությունների լարվածության դեպքում Թուրքիան Ադրբեջանի միջոցով ապակայունացնում է ղարաբաղյան ճակատը՝այդ կերպ փորձելով ապակայունացնել ՌԴ-ի համար կենսական նշանակություն ունեցող հարավային ուղղությունը, որտեղ տեղակայված է Հյուսիսային Կովկասը, Մոսկվայի թիվ մեկ տարածաշրջանային դաշնակից՝ՀՀ-ն և որտեղով անցնում են ՌԴ-ն շրջանցող Արևելք-Արևմուտք նավթագազային, լոգիստիկ միջանցքները:


ՌԴ-ն պետք է շարունակի ամրապնդել ու խորացնել կապերը ՀՀ-ի հետ, քանի որ Կովկասյան շախմատային խաղատախտակում Անկարան շեշտը դնում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ՀՀ-ն ու ՌԴ-ն շրջանցող միջանցքի ու կոալիցիայի վրա, իսկ այս պարագայում Մոսկվայի շահերից է բխում ունենալ տարածաշրջանում ուժեղ բանակով, կայուն ու զարգացող տնտեսությամբ ՀՀ, որն ունենալով ՌԴ-ի աջակցությունը կկարողանա դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությանը:


Վարդան Վարդանյան