23.11.2024
ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցում կստանան մինչև 1937թ. ծնվածները
prev Նախորդ նորություն

Հայկական շուկայից «Տարոմ» ավիաընկերության դուրս գալը պայմանավորված չէ Հայաստանով. Ռևազյան

Հայկական շուկայից ռումինական «Տարոմ» ավիաընկերության դուրս գալը պայմանավորված չէ Հայաստանի հետ խնդիրներով: Խնդիրը ֆինանսական է: Այս մասին Ազգայի ժողովում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք «Տարոմը» հեռացել է բյուջետային ավիաընկերությունների հետ անհավասար մրցակցության պատճառով:


Ռևազյանը վստահեցրեց՝ միայն Հայաստանի հետ չէ այդ խնդիրը:


«Դեսպանատան միջոցով ուղիղ կապի մեջ ենք եղել «Տարոմ»-ի ղեկավարության հետ, նրանք պարզ ասել են՝ հիմնական խնդիրը, որ դուրս են եկել հայկական շուկայից, նոր ավիաընկերությունների հետ կապ չունի։ Իհարկե, կարող են նպաստել այն առումով, որ մրցակցությունը բարդանում է, բայց հիմնականում իրենց ֆինանսական խնդիրներն են եղել պատճառը»,- ասել է Տաթևիկ Ռևազյանը։