26.11.2024
Գագիկ Ծառուկյանը թողեց Մարուքյանին միայնակ
prev Նախորդ նորություն

Սահմանադրական հանրաքվեի վրա կծախսվի 2.5-2.7 մլրդ դրամ. ԿԸՀ

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար կծախսվի գրեթե այնքան գումար, որքան 2018 թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ խոսքը 2.5-2.7 մլրդ դրամի մասին է:


«Ընտրությունների համար նախատեսվելիք գումարի համար հիմա հաշվարկ է իրականացվում, սակայն այս հանրաքվեի ծախսերը կլինեն այնքան, ինչքան նախորդ ընտրությունների ժամանակ»,- ասաց նա։


Մուկուչյանի խոսքով` տեղամասերի ավելացում չի լինելու, կգործի 2010 ընտրատեղամաս, այնքան, որքան 2018-ին։


VERELQ-ը հիշեցնում է, որ ԿԸՀ-ն այսօր հաստատեց քաղաքական միջոցառումների ժամանակացույցը, համաձայն որի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին: