26.11.2024
Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. փաստաբանական խումբն ահազանգում է
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը թողեց Մարուքյանին միայնակ

Վերջին օրերին քաղաքական օրակարգի քննարկվող հարցերից մեկն այն էր, թե ինչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասով: Այն, որ ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց ԱԺ-ում այս հարցի շուրջ քվեարկությանը, ավելացրեց հարցականները: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր որոշակիորեն անդրադարձավ այս հարցերին, սակայն գլխավորն այդպես էլ մնաց անպատասխան:


«Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա:


Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում չմասնակցեցին քվեարկությանը, Ծառուկյանն ասաց, որ խմբակցության տեսակետը հրապարակել է Միքայել Մելքումյանը, որ իրենք պատրաստ են 24-ժամյա աշխատանքի, որպեսզի հարցը լիարժեք քննարկվի, իրավական կողմը պահվի և սպասում են արձագանքի։ Սակայն քանի որ արձագանք չեղավ, դրա համար էլ իրենք չմասնակցեցինք քվեարկությանը:


Հարցին՝ «Այո»-ի, թե՞ «Ոչ»-ի ճամբարում է լինելու ԲՀԿ-ն, Ծառուկյանն ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի քաղխորհրդի նիստից հետո։


«Մեզ մոտ միաձայն չէ, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք», -հավաստիացրեց կուսակցության ղեկավարը։


Այսօր կայացած ասուլիսում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են դիմել ՍԴ՝ վիճարկելու սահմանադրության փոփոխություններ անցկացնելու հարցը, եթե իրենց գործընկերները միանան։ Սակայն Գագիկ Ծառուկյանը հասկացրեց, որ ԲՀԿ-ն ԼՀԿ-ին չի միանա.


«Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, մենք ձեռնպահ են մնացել նման քայլից։ Մենք ձեռնպահ ենք մնացել, որ բոլորին հասկանալի լինի», -հավելեց Ծառուկյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի ապրիլի 5-ին: