26.11.2024
Նախագահը շնորհավորել է Հասան Ռոհանիին և Ալի Խամենեին
prev Նախորդ նորություն

Սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: Այս մասին ԿԸՀ նիստի ընթացքում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:


Նա պարզաբանել է, որ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: 


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախագահի հրամանագրով նշանակվել է ապրիլի 5-ին: