26.11.2024
Ադրբեջանցին շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին. ԱԳ նախարար
prev Նախորդ նորություն

Նախագահը շնորհավորել է Հասան Ռոհանիին և Ալի Խամենեին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:


Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.


«Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները հաստատուն քայլերով կամրապնդվեն ու կզարգանան: Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջև, կարևոր են Հայաստանի և Իրանի միջև կայուն և փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը»:


Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.


«Հավատացած եմ, որ միմյանց կրոնի և մշակույթի նկատմամբ հարգանքը, զուգորդված քաղաքական երկխոսությամբ, նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:


Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և Իրանի միջև տարբեր բնագավառներում հաստատված և հաջողությամբ զարգացող համագործակցությունը, որի գրավականը երկու ժողովուրդների դարերի փորձություն անցած իմաստությունն է:


Հանրապետության նախագահը Իրանի հոգևոր առաջնորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: