20.04.2025
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրի կապի նախարարի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը
prev Նախորդ նորություն

Նեթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իրանի վրա

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Մերձավոր Արեւելքում կայունության հաստատմանը ձգտող երկրներին ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա:


«Ես կոչ եմ անում աշխարհի երկրներին, որոնք ցանկանում են հասնել խաղաղության եւ կայունության մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, միավորել ուժերն ու ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա, ինչպես նաեւ սատարել Իսրայելին իր գործողություններում, որոնց նա ձեռնարկում է Իրանի ագրեսիայի դեմ: Մենք ձեռնարկել ենք այդպիսի գործողություններ ավելի վաղ եւ կշարունակենք դրանք հետագայում եւս»,-նշել է նա:

«Իրանն ահաբեկում է ոչ միայն իր հարեւաններին եւ մեզ, Իրանը նաեւ ահաբեկում է իր սեփական քաղաքացիներին»,- հավելել է վարչապետը:

Իրանում հայտարարել են նոր էսկադրային ականակակիր արտադրելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար