24.11.2024
Նախագահը հանդիպում կկազմակերպի՝ քննարկելու ԵՄ և ԵԱՏՄ միջև հնարավոր համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրի կապի նախարարի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին դատապարտել է երկրի կապի եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը, հայտնում է Tasnim-ը:


Շաբաթ հրապարակված իր հայտարարության մեջ Մուսավին դատապարտել է «ԱՄՆ ռեժիմի պատժամիջոցները» Ջահրոմիի դեմ՝ նրա դերակատարման համար, որը Վաշինգտոնը նկարագրել է որպես «լայն համացանցային գրաքննություն» բողոքի վերջին ալիքի ժամանակ, որն առաջացել էր վառելանյութի գների բարձրացման պատճառով:


«Յուրաքանչյուրի համար պարզ է, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգը նշանակություն չի տալիս ժողովրդավարական սկզբունքներին եւ արժեքներին, թափանցիկությանն ու մարդու իրավունքներին, ներառյալ համացանցին ազատ հասանելիությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:


Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի գործողությունների ամփոփումը ցույց է տալիս, որ Twitter-ի նման խոշոր սոցցանցերի եւ հաղորդակցային ընկերությունների տնօրենների վրա ճնշում է գործադրվում քննադատների ձայնը ճնշելու համար:


Նա հավելել է, որ նման քաղաքականությունը մերկացնում է Վաշինգտոնի «քաղաքական եւ գործիքակազմային» մոտեցումը ազատ համացանցի հասանելիությանը: