23.11.2024
ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթաժողով. Կհաջողվի՞ դուրս բերել ձևաչափը խոր ճգնաժամից
prev Նախորդ նորություն

Իրանն առանց պատժամիջոցների. Տնտեսական ակնկալիքներն ու քաղաքական դիվիդենտները

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասնակի չեղարկումը թույլ է տալիս Իրանին դառնալ տարածաշրջանում բավականին ազդեցիկ տնտեսական խաղացող:

Ստանալով ելք դեպի 50 միլիարդ դոլար, միանալով միջազգային վճարային SWIFT համակարգին, ունենալով նավթագազային մեծ պաշարներ, Իրանը կարող է համեղ պատառ դառնալ օտարեկրյա ներդրողների համար: Իրանից պատժամիջոցների չեղարկումից կարող է շահել նաև հարևան Հայաստանը, ով ավանդաբար ջերմ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի Իրանի հետ:

Փորձագետ, «Մաքուր էներգիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Վահե Դավթյանի կարծիքով, Իրանը ԵԱՏՄ-ի հիմնադիրների՝ մանսավորապես ՌԴ-ի կողմից դիտարկվում է որպես այդ ինտեգրացիոն միավորման հնարավոր մասնակից: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի ու Եվրաատլանտյան կառույցների միջև ուժեղ պայքար է սկսվելու Իրանի համար և այդ ֆոնին ՀՀ-ը հայտնվում է բավականին շահեկան դիրքում: Նման կարծիք է հայտնել Դավթյանը VERELQ-ի թղթակցի հետ զրույցում:

ՀՀ-ի ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիրն է, որը ուղիղ ցամաքային կապ ունի Իրանի հետ և պետք է մշակել ռազմավարություն Իրանին ՀՀ-ի միջոցով այդ նախագծերին ներգրավվելու համար: Դավթյանը շեշտադրել է նաև ՌԴ-ի գործոնը, որը կարմիր գծի պես անցնում է հայ-իրանական համագործակցության համատեքստում: Նա նշել է, որ միակ դիվիդենտը, որը ՀՀ-ը կարող է շահել դա եվրասիական խաղաքարտի շահարկումն է:

Իրանագետ Սևակ Սարուխանյանը հայտարարել է, որ հայ-իրանական հարաբերությունների համար Իրանից պատժամիջոցների մասնակի չեղարկումը ճակատագրական նշանակություն չունի, և այդ ֆոնին առկա աժիոտաժը այնքան էլ տեղին չէ:

Ըստ նրա, հայ-իրանական օրակարգն այսօր ոչ այնքան գերհագեցած է, այլ գերկատարված: Վերջին քսան տարվա ընթացքում խոշոր նախագծեր են իրականացվել, օրինակ Հայաստան-Իրան գազամուղը: Դեռևս չավարտված են մնում երեք խոշոր նածագխեր՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, երկրորդ՝ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումը, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ը, որը Իրանը պետք է ինքնուրույն կատուցեր և շահագործեր, սակայն այդ ծրագրի կարծես թե հետին պլան է մղվում, նշել է Սարուխանյանը EADaily հետ զրույցում:

Նա նշել է, որ քանի դեռ Մեղրիի ՀԷԿ-ի հարցում որևէ առաջընթաց չկար, Իրանի նմանատիպ երեք նախագիծ է իրականացրել Ադրբեջանի հետ: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը հայտարարել է, որ ՀՀ-ը Իրանից պատժամիջոցների չեղարկումից կարող է ստանալ մի քանի օգուտներ: Օրինակ, ՀՀ-ը կարող է էժան նավթ գնել, եթե դիվերսիֆիկացնել բենզինի պետական գնումները: Բացի այդ, ՀՀ կառավարությունը պետք է ակտիվ քաղաքականություն իրականացնի իրանական ուղղությամբ, այլ ոչ ադապտացվող:

Իրանից պատժամիջոցների չեղարկումը ՀՀ-ի համար բարենպաստ պայմաններ կստեղծի Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականության թուլացման համար: ՀՀ-ի իշխանությունները պետք է առավելագույնս ջանքեր գործադրեն Իրանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման համար: