23.11.2024
Հայաստանի տնտեսությունը. 3%-ոց աճ՝ արտահանման և ներկրման կրճատման ֆոնին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթաժողով. Կհաջողվի՞ դուրս բերել ձևաչափը խոր ճգնաժամից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայում՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովին, բավականին կոշտ և կատեգորիկ է ստացվել: Հանրապետության նախագահը, որի սահմանամերձ բնակավայրերը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում ադրբեջանական զինուժը, մեղադրել է ռազմա-քաղաքական կազմակերպությունը անգործության մեջ, քանի որ այն կոչված է պաշտպանել իր անդամներին արտաքին ագրեսիայից:

Պատճառը ՀԱՊԿ-ի անդամների հստակ արձագանքի քրոնիկ բացակայությունն է ղարաբաղյան հակամարտության գոտում պարբերաբար գրանցվող միջադեպերին, որոնց ընթացքում զոհվում են հայ զինծառայողները և քաղաքացիական անձիք: ՀԱՊԿ-ին մեղադրում են նրանում, որ կազմակերպությունը բավականին չեզոք, եթե չասենք հաշտվողական դիրքորոշում է որդեգրել Թուրքիայի հանդեպ, որի ռազմաօդային ուժերը Սիրիայում խոցել են ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:

Գագաթաժողովին նախորդել է Ռազմական կոմիտեի նիստը, որը տեղի էր ունեցել դեկտեմբերին Մոսկվայում: Հիշեցնենք, որ դրա արդյունքում ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ով նախագահում էր նիստը, հայտարարել է, որ Ռազմական կոմիտեն հստակ դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները: Դրան օպերատիվորեն արձագանքել է ադրբեջանական պարբերականը, որը հղում անելով Ղազախստանի, Ղրղզստանի ու Բելառուսի ռազմական գերատեսչություններին՝ փորձել է չեզոքացնել հայաստանցի գեներալի հայտարարությունը:

Թե ինքանով էր այդ հերքումը հավաստի, մնում է միայն ենթադրել, սակայն փաստ է, որ ՀԱՊԿ որոշ դաշնակիցներ ոչ այնքան հետևողական են, և դա ավելի հստակ է դառնում: Ասել, թե կուտակված խնդիրներն ու տարաձայնությունները ավելի մանրակրկիտ քննարկման կարիք ունեին, նշանակում է ոչինչ չասել: Հավանաբար, դրանով էր պայմանավորված այն, որ նախօերին կայացած նիստը անցել էր ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով:

Հետագայում, Սարգսյանի հրապարակված ելույթը որոշ իմաստով լույս է սփռում խնդրի սրության վրա: Որոշ փորձագետների կարծիքով, ՀՀ նախագահի հայտարարությունները փաստում են սուր խնդիրների ու հակասությունների առկայությունը, որը տարիների ընթացքում կուտակվել էր այդ կազմակերպությունում:

«Այդ ռազմաքաղաքական կազմակերպությունը պետք է վաղուց դադարի զբաղվել ֆորմալ հարցերով և իրենց ցուցադրի որպես տարածաշրջանի քաղաքական լանդշաֆտի գործուն ակտոր: Դրա հետ մեկտեղ, դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանի կողմից այդ քննադատությունից հետո հնարավոր կլինի որևէ բան փոխել դաշնակիցների պահվածքում: Սակայն հստակ է, որ Մոսկվայում փորձում են դաշնակիցներին դնել հստակ ընտրության առջև»,-նշել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը VERELQ-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով, փոփոխության է ենթարկվում Մոսկվայի ռազմավարությունը Անդրկովկասում: Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից հետո ՌԴ-ը նպատակ է դնում թույլ չտալ Թուրքիային մուտք գործել տարածաշրջանային գործընթացների և հակամարտությունների մեջ, այդ թվում Ղարաբաղում: «Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ տրամպլին է Անկարայի՝ Կովկասում քաղաքական ինտերվենցիայի համար: Այժմ ՌԴ-ը կանխելու է այդ փորձերը»,-նշել է քաղաքագետը:

Թե ինչպիսին կլինի ՌԴ-ի վերջնական ռազմավարությունը, դեռևս վաղ է խոսել: Այժմ գնում է դիրքային պատերազմ, որը կազդի Ղարաբաղի շուրջ իրադարձություններին:
Իր հերթին, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ նախագահի ելույցը սառը ցնցուղ է համարում ՀԱՊԿ առաջնորդների համար: «Ամենակարևոր մեսիջը Սարգսյանի ելույթում ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի միջև զուգահեռների անցկացումն էր: Դա բավականին ցավոտ համեմատություն էր»,-նշել է նա:

ՀՀ նախագահը մասնավորապես ասել է, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ում կանգնել են իր դաշնակից՝ Թուրքիայի կողքին, որը խոցել է ռուսական ինքնաթիռը և ՀԱՊԿ-ի գործընկերները Դաշինքից սովորելու բան ունեն: Պողոսյանը հույս ունի, որ ՀԱՊԿ-ի նախագահության շրջանում, ՀՀ-ը կկարողանա օգտագործել առկա լծակներն իր համար հարմար ուղղությամբ: Կազմակերպության արդյունավետության հանդեպ, հատկապես ղարաբաղյան կոնտեքստում, պակաս լավատեսական են ռուսաստանցի վերլուծաբանները:

Ինչպես նշել է հայտնի միջազգայնագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆեոդոր Լուկյանովը մեզ հետ զրույցում, ղարաբաղյան հակամարտությունը կենտրոնական չէ ՀԱՊԿ-ի համար:

«Կազմակերպությունն այժմ ունի հիմանական առաքելություն և խնդիր, որը կարող է պահանջված լինել մոտակա ժամանակներս:Դա Կենտրոնական Ասիայի անվտանգության հարցն է, որը կապված է ծայրահեղականության հետ: Դա հիմնական բովանդակությունն է, չնայած այստեղ էլ ամեն ինչ նորմալ չէ»,-նշել է Լուկյանովը:

Նրա խոսքով, կազմակերպությունը, որի անդամների մեջ կան նաև մահմեդական երկրներ, չեն ցանկանում միջամտել ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ ոչ մեծ չափով, սակայն առկա է նաև կրոնական տարրը:

«Ղարաբաղյան հարցը՝ ՀՀ ու ՌԴ-ի զուտ երկկողմ հարաբերությունների խնդիրն է: Եվ եթե այնտեղ ինչ-որ բան կատարվի, ապա հարցը լուծելու է ՌԴ-ը, այլ ոչ թե ՀԱՊԿ-ը: Դա միշտ էլ հայտնի էր, ոչ մի նոր բան այստեղ չեն հորինել: Եվ չնայած ՀՀ նախագահի հռետորաբանությունը քաղաքական իմաստով արդարացված է, սակայն որևէ բա փոխել դժվար թե հաջողվի, ինչպես նաև չի հաջողվի շեղել Ղազախստանին ու Ղրղզստանի միակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ հակամարտությունում», - նշել է նա:

Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը գնացել է սուր հակամարտության մի երկրի հետ, որը դուր է գալիս մեզ, թե ոչ ունի բավականին ազդեցիկ դիրք հետխորհրդային շատ գործընթացներում: Սակայն այդ հակամարտությունը հենց ՌԴ-ի հակամարտություն է: Սպասել Ղազախստանից, Ղրղզստանից, որ նրանք կհետևեն ՌԴ-ի քաղաքականությունը՝ իրատեսական չէ:

«Մոսկվայում դա առանձնապես ուրախություն չի առաջացնում, սակայն այն անիմաստ է բողոքարկել: Ավելին՝ ամենադասական իմաստով ՀԱՊԿ չի կարելի համարել ռազմական դաշինք: Այն ավելի շատ տարածք է, որտեղ համաձայնվում են պահպանել վարքագծի որոշակի ընդհանուր կանոններ»,-նշել է նա:

«Այսօր բազմակողմ ձևաչափերը ճգնաժամի մեջ են: Դրանում ոչ մի լավ բան չկա և պետք է ընդունել, որ ՌԴ-ի բազմաթիվ ջանքերը, ցավոք, ապարդյուն են անցնում: Սակայն պետք է հաշվի առնել, թե ինչպիսին է այսօր իրավիճակը աշխարհում: Իսկ կան դաշինքներ, որոնք ճգնաժամեր չեն ապրել: Հենց ՆԱՏՕ-ն թուրքական միջադեպի արդյունքում բավականին բարդ իրավիճակում է հայտնվել: Մի կողմից Թուրքիան դաշինքի անդամ է և նրան պետք է աջակցել, մյուս կողմից՝ այդ անդամը գործում է այնպես, որ մյուս անդամները չեն ցանկանում ռիսկի գնալ մի կողմի արկածախնդրության պատճառով»,-նշել է Լուկյանովը: