23.11.2024
Ռուս-թուրքական հակամարտությունը կվերաճի պատերազմի՞
prev Նախորդ նորություն

Հայաստանի տնտեսությունը. 3%-ոց աճ՝ արտահանման և ներկրման կրճատման ֆոնին

Անցնող տարին այդքան էլ հաջող չէր հայկական տնտեսության համար: Դա կապված է մի շարք ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբկետիվ գործոնների հետ: Օբյեկտվիների թվում են հանրապետություն ուղարկվող մասնավոր տրանսֆերտների զգալի կրճատումը՝հիմնականում ՌԴ-ից, ռուսական տնտեսության ռեցեսիան՝նաթվի և մետաղների գնի կրճատման ֆոնին:

ՀՀ ԿԲ-ի տվյալներով, 2015թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով հանրապետություն է ուղարկվել ավելի քան մեկ միլիարդ դոլար, ինչը 32,3% քիչ է, քան նախորդ տարի: Հայաստան ուղարկվող գումարների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում ՌԴ-ին՝մոտ 76,5% հանրապետություն մտնող մասնավոր տրանսֆերտների ծավալից: Իհարկե, ֆինանսական հոսքերի այսքան զգալի կրճատումը չէր կարող զազդել ՀՀ քաղաքացիների գնողունակության վրա: Դոլարային արտահայտությամբ տրանսֆերտների քանակի կրճատումը կապված է դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկման հետ: Ռուբլու կուրսի նվազումը զգալի հարված է հասցրել ՀՀ-ից արտահանմանը:

Մոնոպոլիզացիան հայկական տնտեսության ամենաակտուլ խնդիրներից մեկն է, քանի որ այն հարվածոմ է բինզես միջավայրի ողնաշարին: ՀԲ-ի վերջին տվյալներով, ՀՀ-ը ԱՊՀ-ը երկրների թվոմ ամենամոնոպոլիզացված տնտեսությունը ունեցող երկիրն է: Պաշտոնական տվյալներով, ապրանքների շուկայի 40% բաժին է ընկնում մոնոպոլիաներին: Մոնոպոլիստ է համարվում այն սուբյեկտը, ով վերահսում է շուկային 30%-ը:
Ընթացիկ տնտեսական բարդությունները կառավարությունը փորձել է մինիմիզացնել ավանդական մեթոդով՝նոր վարկերով: ՀՀ կառավարությունը նոյեմբերին հավանություն է տվել մի շարք վարկային համաձայնագրերին, ինչի հետևանքով հավաքագրել է $597.8 միլիոն պարտքեր: Ընդհանուր առմամվ, ըստ ԱՎԾ-ի, սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ-ի արտաքին պարտքը կազմել է $4.07 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 40%-ը:
Կառավարությունում խոստովանել են, որ եթե ապագայում չկարողանան ապահովել տնտեսական իրական աճ, ապա լուրջ խնդիրների հտե կբախվեն: Ապագայում իրական աճ դժվար է ակնկալել: Տնտեսության զարգացման իրական ռազմավարության բարենպաստ բիզնես միջավայրի բացակայությունը, մոնոպոլիաների առկայությունը, խոշոր բիզնեսի սերտաճումը հայկական տնտեսությունը խորը փակուղի է մտցրել, որից դուրս գալու համար չեն օգնի ոչ ֆինանսական հոսքերը, ոչ ԵԱՏՄ-ին ինտեգրացիան: Շատ հաճախ ռուսական տնտեսությունում առկա խնդիրները, ռուբլու անկումը հայ պաշտոնյաների համար սեփական անգործության արդարացում են ծառայում:

Իշխանությունների և ընդդիմության գնահատականները տնտեսական հեռանկաների հանդեպ տարբեր են: ՀՀԿ պատգամավոր, ԱԺ-ի ֆինանսա-վարկային հանձնաժողովի և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանի խոսքով, կառավարությանը կհաջողվի փակել տարին ՀՆԱ-ի 3% աճ ապահովելով:

"Իհարկե, դա այն ցուցանիշը չէ, որ մենք կցանկանայինք տեսնել, սակայն հաշվի առնելով ռուսական տնտեսությունում առկա բացասական տենդենցները, որի հետ հայկական տնտեսությունը սերտորեն կապված է, սպասվող աճի ցուցանիշները այնքան էլ վատ չեն», - նշել է Մինասյանը VERELQ թղթակցի հետ զրույցում: Պատգամավորը տանգապալի է համարում ռուբլու հետագա արժեզրկումը, ինչը կապվաած է նավթի գների անկման հետ: «Թույլ ռուբլին լուրջ խնդիր է հայաստանի արտահանողների համար: Դժվար է ասել, թե ինչան կշարունակվի նավթի գների անկումը և համապատասխանաբար ռուբլու անկումը:ՀՀ կառավարությունը պետք է պատրաստ լինի նեգատիվ սցենարների»,-նշել է նա:

Մինասյանը վստահ է, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին որոշ չափով ամորտիզացիա էին ենթարկել բացասական գործոնները: Առանց ՀՀ-ի անդամակցության ԵԱՏՄ-ին չէր լինի միասնական շուկա, չէին լինի կարգավորման այն մեխանիզմները, որոնք գործում են միության շրջանակներում և ապահովում են ԵԱՏՄ անդամ-պետությունների ապրանքներին բարենպաստ պայմաններ:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է, որ տարվա վերջում ԱՎԾ-ը կհրապարակի 3% տնտեսական աճի մասին տվյալներ: Սակայն հարցը նրանում է, թե ինչի հաշվին է ապահովվելու այդ աճը:
«Հաշվի առնելով վիճակագրությունը, ՀՆԱ-ի աճը պայմանավորված է երկու ոլորտներում աճի հետ՝լեռնահանքային արդյունաբերություն և գյուղատնտեսություն, ինչը, իր հերթին, կարելի է պայմանավորել Թեղուտի հանքավայրի շահագործման և բարձր բերքատվության հետ: Մեր տնտեսության ծավալը այնքան փոքր է, որ միայն մեկ հանքավայրի շահագործումը կամ բարձր բերքատվությունը կարող են լուրջ ազդեցություն ունենալ տնտեսական ցուցանիշների վրա:Այլ հարց է, որ կզգա դա արդյոք իր վրա բնակչությունը»,-նշել է Գևորգյանը VERELQ-ի հետ զրույցում:

Նրա կարծիքով, ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի արդարացրել այն հույսերը, որն ի սկզբանե ուներ հայկական ղեկավարությունը: «Մեր պաշտոնյաները այն ժամանակ պնդում էին, որ ՀՀ-ի առջև կբացվի 170 միլիոնանոց շուկա: Պրակտիկայում տեղի ունեցավ հակառակը՝հայկական արտահանման ծավալը դեպի ռուսական շուկա կրճատվեց մեկ երրորդով: Իհարկե, դա կապված է նաև ռուբլու արժեզրկման հետ: Կարելի է հուսալ, որ ժամանակի ընթավքում այդ խնդիրները կարող են լուծվել և մենք կզգանք այդ կազմակերպությանը անդամակցելու առավելությունները: Սակայն առկա են նրբություններ, որը ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնում են տնտեսական առումով ոչ այնքան շահավետ», - նշել է նա: