ՌԴ-ի ցանկությունը բարեփոխել ՀԱՊԿ և այն վերածել ունիվերսալ միջազգային կազմարեպության նպատակ է հետապնդում որաշակիորեն շտկել կազմակերպության միջազգային կարգավիճակը: Ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով ՀԱՊԿ-ում ոչինչ չի փոխվի: VERELQ-ի հետ զրույցում նման կարծիք են հայտնել ռազմական փորձագետները ՌԴ-ից ու ՀՀ-ից՝մեկնաբանելով ՌԴ ԱԱԽ-ի հայտարարությունը Մոսկվայի կողմից ռազմա-քաղաքական կազմակերպության բարեփոխման հետ կապված:
ՌԴ ԱԱԽ-ի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը, մեկնաբանելով ՌԴ նախագահի կողմից հաստատված Ազգային անվտանգության նոր ռազմավորությունը, հայտարարել է, որ ՌԴ-ը նպատակ ունի վերափոխել ՀԱՊԿ-ն ունիվերսալ միջազգային կազմակերպության, որը կկարողանա դիմագրավել սպառնալիքների լայն շրջանակի: Լուկյանովը նշել է, որ ՌԴ-ը նպատակ ունի ընդլայնել կապերը ԲՐԻՔՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ միջազգային ինստիտուտների հետ: Նրա խոսքով, ՌԴ-ը օգտագործում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի տարածաշրջանային ներուժը, ինչպես նաև քայլեր ձեռնարկում ՀԱՊԿ-ը բարեփոխելու ուղությամբ՝ այն ունիվերսալ միջազգային կազմակերպության վերածելու համար:
Փորձագետները կարծում են, որ այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված է ներքին լսարանին և ՀԱՊԿ-ի պետք չէ շրջանակներում սպասել լուրջ կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների:
VERELQ-ի հետ զրույցում Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար
Անատոլի Ցիգանոկը հայտնեց, որ այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված է ներքին լսարանին: Սակայն միշտ էլ անհրաժեշտ է վերաիմաստավորել և բարեփոխել կազմակերպությունը՝ նրա միջազգային կշիռը բարձրացնելու նպատակով:
"Խնիրդն այն է, որ մինչ այս պահը ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ն չեն համարում իրական միջազգային կառույց: Նրանց համար ՀԱՊԿ ավելի շատ ԱՊՀ-ի ներքին կառույց է", - հավելեց նա:
Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ ԱԱԽ-ի հայտարարությունը Մոսկվայի կողմից ՀԱՊԿ բարեփոխելու հետ կապված չի հանգեցնի լուրջ փոփոխությունների կազմակերպության ներսում:
VERELQ հետ զրույցում Մինասյանը հայտարարել է, որ ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով կազմակերպությունում ոչինչ չի փոխվի:
Այլ կարծիքի է ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Վաղարշակ Հարությունյանը, ով կարծում է, որ խոսքը գնում է ժամանակակից սպառնալիքների չեզոքացման միջոցառումների շարքի մասին: Մասնավորապես, ահաբեկչության, թմրանյութերի տարածման և անօրինական միգրացիայի դեմ պայքար:
Նա նշել է, որ ՀԱՊԿ պետք է արձագանքի նրա շուրջ անվտանգության և սպառնալիքների նոր բնույթին: Ըստ նրա, այժմ կազմակերպությունը գործ ունի այնպիսի սպառնալիքների հետ, ինչպիսիք են հիբրիդային պատերազմը, որոնք ուղղված են պետական ինքնիշխանության ոչնչացմանը: Այդ սպառնալիքներն առկա են ՀԱՊԿ-ի անդամ երկրների շուրջ: "Այսպիսով սպառնալիքների և անվտանգության միջավայրի փոփոխությունը հանգեցնում է ՀԱՊԿ-ի գործելավոճում փոփոխության՝ սպառնալիքներին ավելի ճկուն և արդյունավետ պատասխանելու համար", - հայտարարեց նա: