Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալաքի տակ: Դատարանը սեպտեմբերի 17-ին հրապարակեց որոշումը:
Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել պաշտպանների միջնորդությունը՝ ՍԴ որոշման հիմքով Քոչարյանին անհապաղ ազատելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Մասնավորապես Քոչարյանի պաշտպաններից Արա Օրբելյանը, մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշել էր, որ, ըստ ՍԴ որոշման, 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական:
Որոշման հրապարակումից հետո դատարանը շարունակում է Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ գործով դատական նիստը:
Զուգահեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ գործող իշխանության կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։
Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները, հակառակը, պահանջում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակվի։ Լարված իրավիճակը պահպանվում է:
Դատարանում են նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը։
Ըստ որոշ տեղեկությունների, կա երեք բերման ենթարկված ցուցարար:
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: