24.11.2024
Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

Հրապարակվում է Քոչարյանի և մյուսների գործով որոշումը. լարված իրավիճակ դատարանի մոտ

Այս րոպեներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ գործող իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Դատարանն այսօր ժամը 13.00-ին պետք է հրապարակի որոշումը:


Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները, հակառակը, պահանջում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակվի։ Լարված իրավիճակը պահպանվում է:


Դատարանում են նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը։


Ըստ որոշ տեղեկությունների, կա երեք բերման ենթարկված ցուցարար:


Հիշեցնենք, սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչելով Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։