26.11.2024
Ամուլսարի շուրջ առկա են նոր հանգամանքներ, որոնք քննության կարիք ունեն. վարչապետը (VIDEO)
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԱԺ «Իմ քայլի» «սորոսական» թևը սկսել է ազդել «ոչ սորոսականների» նյարդերի վրա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» «սորոսական» թևը սկսել է ազդել «ոչ սորոսականների» նյարդերի վրա, և չնայած նրանք մեծամասնություն են կազմում, բայց տանուլ են տալիս «մարտերում»։ Օրինակ՝ տևական ժամանակ է՝ մի խումբ «ոչ սորոսական» պատգամավորներ չեն մասնակցում խմբակցության նիստերին, ցանկություն չունեն լսելու «սորոսականների» «ապազգային» մտքերը, բանավեճի մեջ մտնել նրանց հետ։ Այդ պատգամավորների շարքերը գնալով թանձրանում են, քրոնիկ բացակայողների թվում են Սասուն Միքայելյանը, Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը, Լևոն Ջուլֆալակյանը և այլք»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթին ուշագրավ մանրամաս­ներ են հայտնի դարձել իշխանական պատգամավորական խմբակցությունում տիրող ընդհանուր իրավիճակից, կամ, այլ ձևակերպմամբ, «խոհանոցից»: Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունում տրոհումներ են սպասվում, որ առկա են մի քանի բևեռներ և այլն: Բանը հասավ նրան, որ, այսպես ասած, «սորոսական» թևի հետ կապված՝ սկսեց շրջանառվել նույ­նիսկ առանձին՝ «Կանաչների» «խմբակցություն» ստեղծելու գաղափարը: Ահա այս կապակցությամբ թերթի ՔՊ-ական աղբյու­րը փոխանցել է, որ խմբակցության նեղ շրջանակներում արդեն հաշվարկներ են գնում, թե հնարավոր տրոհումից հետո ինչ թիվ կկազմի «փաշինյանական» բլոկը: Ըստ նախնական հաշվարկի, պայմա­նական ասած՝ «սորոսական» «ֆրակցիայի» մեջ հնարավոր է ընդգրկվի մոտ 20 պատգամավոր: Ի դեպ, ըստ լուրերի, սա ևս նախապես մշակված տակտիկա էր, որ­պեսզի քաղհասարակության իմքայլական հատվածն իշխանության գալուց հետո «պոկվի» Փաշինյանից, դե, իսկ Ամուլսարը բավականին լավ առիթ է այդ գեղեցիկ «բաժանումը» հիմնավոր կազմակերպելու համար: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ խմբակցության «վիրահատությունը» տեղի կունենա մինչև տարեվերջ, այսինքն՝ մինչև նստաշրջանի ավարտը: Ընդ որում, այս­տեղ առկա է տեսակետների բախում, մի մասի կարծիքով՝ Փաշինյանը մասնակից է այդ մշակված տակտիկային և այսպիսով իր ներսից ընդդիմություն է ձևավորում, մյուս մասի «համոզմամբ»՝ իրավիճակը փաստացի վարչապետի «կանտրոլից» դուրս է գալիս, և վերջինս ամեն ինչ անում է առկա կացությունից դուրս գալու նվազա­գույն կորուստներով: Ի դեպ, հաշվի առնե­լով, որ օրենսդրությունը թույլ չի տալիս նոր խմբակցություն ձևավորել, իսկ, այսպես կոչված, անկախ պատգամավորների կարգավիճակը համակարգված գործունեու­թյան համար բարենպաստ չէ, նեղ շրջանակներում քննարկվում է նաև համապա­տասխան օրենսդրական փոփոխություն­ներ իրականացնելու հնարավորությունը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։ Անորոշ դժգոհություններ են հնչել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին, իսկ պատճառը ոչ այնքան ներդրումների բացակայությունն է, որքան այն, որ նրան չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ։ Մեզ ասացին, որ ի պատասխան՝ տարեց դեսպաններն են խոսել՝ դիվանագիտորեն գովերգելով վարչապետին, որից հետո նրա զայրույթը մեղմվել է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, մեր տեղեկություններով, խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել։ Բայց պարզվում է՝ երիտասարդը բավականին տխուր միջադեպի հերոսներից է․ նա և իր տասը ընկերները մոտ մեկ ամիս առաջ ջարդուխուրդ են արել մեկ այլ երիտասարդի, ու հիմա խուլիգանության հոդվածով քրեական գործ է քննվում։ Երիտասարդի և պատգամավորների առնչության մասին էլ ասացին, որ մեղադրյալն ախալքալաքցի է՝ Շիրակ Թորոսյանի հայրենակիցը։ Թորոսյանը չհերքեց միջնորդության փաստը. «Այո, ներկայացրել եմ, որովհետև ինքը ջավախքեցի տղա է, երիտասարդ: Ինչպես գրեթե բոլոր ջավախքեցիները միշտ կռվի մեջ են ընկնում, ես էլ ուսանող ժամանակ նման բաների միջով շատ եմ անցել ու շատ լավ հասկանում եմ իրեն»: Բայց խուլիգանության հոդված է երիտասարդի վրա։ «Խուլիգանություն ասածը կռիվն է, ո՛չ գողություն է արել, ո՛չ հանցագործություն, շարքային ծեծկռտուք է եղել: Մանրամասներ չգիտեմ, բայց սովորաբար ախալքալաքցիները տասը հոգու չեն ծեծում»: Թորոսյանը շեշտեց, որ ինքը չի էլ ճանաչում տղային, ծնողներն են իրեն խնդրել՝ որպես ջավախեցի պատգամավոր, ինքն էլ իր պարտքն է համարել օգնել տղային: Ասաց նաև, որ Փամբուխչյանն էլ արմատներով ջավախեցի է, դրա համար համատեղ են միջնորդել»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Օրերս «Վեգա»-ում բռնկված մեծածավալ հրդեհի պատճառները դեռ քննվում են, պարզվում են, սակայն դրան զուգահեռ գնալով ավե­լի է հիմնավորվում մարդկա­յին գործոնը:  Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղե­կություններով, հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ իրականացնել: Այս մասին տեղյակ էին նաև խանութի սեփականատերերը: Եվ ինչպես ասում են՝ շա­բաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նա­խորդեց հրդեհը: Հրդեհի մար­ման աշխատանքներին ներ­կաներից մեզ պատմեցին, որ այդ ընթացքում և´ տարածքի սեփականատեր ներկայացող Սամվել Ալեքսանյանը, և´ խանութի սեփականատերը չափազանց հանգիստ են եղել, որը այդ պահին շատ տարօրինակ է թվացել: Ալեք­սանյանը նույնիսկ խանութի տնօրենին ասել է՝ վեջիդ չդնես: Արդեն իսկ հայտնի է, որ «Վեգա» ընկերությունն ապահովագրված է եղել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Այդ պատճառով Երևան քաղա­քում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել՝ եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որ իրենց տեղափոխեն մարզեր: Մար­զերում համեմատաբար իրավիճակը հանդարտ է, ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ինչպես մայրաքաղա­քում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը դատական համակարգում լուրջ քննարկումնե­րի առարկա է դարձել, և առաջիկայում պետք է ինչպես ԲԴԽ-ն, այնպես էլ դատական դեպարտամենտը կոնկրետ գործողություններ սկսեն դատարանները ծանրաբեռնելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկա­ցանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաև ներկայացուցիչներ խորհրդարանից: Մաս­նավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Անի Սամսոնյանը: Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռևս տեղեկություն չունեն: Պետք է գնան և տեղում հասկանան՝ ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, քանի որ մի շարք դատախազներ չեն հաշտվում ՀՀ գլխավոր դատախազի որոշումների հետ և բանավոր կերպով չկարողանալով խնդիրը լուծել, դիմում են դատարան: Արդյունքում մեկ տարի անց Վահագն Մուրադյանը չի հանձնվել և կրկին դիմել է դատարան: Դատելով իրավիճակից` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում այլ անձ է նշանակվել, իսկ դրան զուգահեռ էլ Գլխավոր դատախազը Վահագն Մուրադյանի աշխատանքում սահմանափակումներ է մտցրել»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Կառավարությունը ներ­կայացրել է «Չեռնոբիլի ատո­մային էլեկտրակայանի վթա­րի և այլ միջուկային աղետ­ների հետևանքներից տու­ժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական պաշտպանու­թյան մասին» օրենքի նախա­գիծը: Այս նախագծով սահ­մանվում է, որ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ու­նեցած վթարից տուժածները կստանան ամենամսյա թո­շակ, կօգտվեն ամենամսյա անվճար բուժզննման, առող­ջարաններում բուժվելու և դեղորայքը 50 տոկոսով գնե­լու իրավունքից»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը որոշել է փոխել համայնքապետերի ընտրության կարգը, որովհետև գործող համակարգը չի կարողանում ապահովել ՔՊ-ական թեկնածուների հաղթանակը: Մտածել են, որ համայնքապետարանները ՔՊ-ացնելու համար պետք է նախ ընտրել ավագանի՝ կուսակ­ցական ցուցակներով, իսկ ավագանին կընտրի համայնքապետ: Քանի որ Հայաստանում կուսակցական համա­կարգը ջախջախված է, ՔՊ-ն ամենամեծ հնարավորությու­նը կունենա անցկացնելու իր թեկնածուներին, և դրանով տեղերում ևս ձևավորելու կուսակցական կառույցներ»: