24.11.2024
ԳԴ-ն պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստը
prev Նախորդ նորություն

Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։ Վահագն Հարությունյանը չի կալանավորվի։


Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։


2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարին սկզբում մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։


Հարությունյանը շինծու է որակում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե իրեն հետապնդման են ենթարկում։


Նշենք, որ արդեն շուրջ ութ ամիս է Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: