24.11.2024
Պաշտոնանկությունների պատճառը վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելն է. խոսնակ
prev Նախորդ նորություն

«ЭКО-1» ընկերությունը ՀՀ ՊՆ-ին անհատույց տրամադրել է «СНЕЖ» մոդելի 203 սառնարանային արկղ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սառնարանային սարքավորումներ արտադրող «ЭКО-1» ընկերությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով, ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «СНЕЖ» մոդելի 203 սառնարանային արկղ։


Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։


Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ЭКО-1» ընկերությունը։