24.11.2024
«ЭКО-1» ընկերությունը ՀՀ ՊՆ-ին անհատույց տրամադրել է «СНЕЖ» մոդելի 203 սառնարանային արկղ
prev Նախորդ նորություն

Դրամը կարժեզրկվի՞. Կենտրոնական բանկի արձագանքը՝ հանգիստ նստեք տեղներդ

Կենտրոնական բանկի խոսնակ Հարութ Կբեյան-Բերբերյանը անդրադարձել է մամուլում այսօր հրապարակված այն տեղեկությունը, թե մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի սահմանը:


Facebook-ի իր էջում նա մասնավորապես, գրել է. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կարատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին:


Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհինավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից»:


Նշենք, որ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչեւ տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը: Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի եւ բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտվել կառավարությունը՝ մեծացնելով բյուջետային մուտքերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, եւ ըստ ամենայնի՝ նման տպավորիչ արդյունքն ապահովվելու է գնաճի հաշվին»: