22.11.2024
MI6 նախկին գործակալ. Վլադիմիր Պուտինը Վաշինգտոնին տեղն է դրել
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ԻՊ-ին օդային հարվածներով Մոսկվան ձգտում է հեռու պահել իրենից Կովկասի ջիհադականներին

ՌԴ-ը ցանկանում է ուժեղացնել ալյանսը Իրանի հեը, որը կենտրոնական դերակատարում ունի Սիրիայում "Իսլամական պետության" (ԻՊ) դեմ ցամաքային գործողություններում: Մոսկվան նաև շեշտում է եվրոպացիների պասիվությունը, որոնք չեն կարողանում հասկանալ փախստականների ճգնաժամի պատճառները: Այդ մասին հայտարարել է Փարիզիի Քաղաքական հետազոտությունների ինտսիտոիտի դասախոս, քաղաքագետ Սիրիլ Բրեն:

Անդրադառնալով Սիրիայում Մոսկվայի գործողություններին՝ քաղաքագետը նշել է, որ Տարտուսը ռազմական առումով Սև ծովի նավատորմի կարևոր ենթակառուցվածքն է: Նրա խոսքով, այդ ռազմակայանը թույլ է տալիս ռուսական նավերին խարիսխ գցել՝ չմտնելով Սևաստոպոլ և չանցնելով նեղուցները: Քաղաքագետի կարծիքով, Տարտուսը ապահովում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Ռուսաստանի անընդհատ ներկայությունը՝ ռազմական օդանավակայանի և գաղտնալսման կայանի հետ մերձավորարևելյան տարածաշրջանի մերձակայքում, փոխանցում է Le Monde:

Քաղաքագետը նշել է, որ ՌԴ-ը ցանկանում է պահպանել ռազմական արդյունաբերության սպառման կարևոր շուկան՝ տնտեսական ռեցեսիայի պայմաններում: Սիրիան Մոսկվայի կարևոր և պատմական գործընկերն է սկսած 1956թ.-ից: Միջինը Սիրիա ռազմական առաքումներին բաժին է ընկնում ռուսական ռազմական արտահանման 10%:
Նրա խոսքով, Մոսկվան նպատակ ունի ՌԴ-ից հեռու պահել 2200 ջիհադականներին Կովկասից: